Փառք ազատությանը որ ծնվեց այսօր

1991 թվականի Սեպտեմբերի 21-ին Հայաստանը անցկացված անկախության հանրաքվեի արդյունքում ճանաչվեզ անկախ…….Այսօր մենք անկախ ենք մեր պետությունն անկախ է իսկ մեր պետությունը` Մեր Հայաստանը մենք ենք : Շատ մարդիկ են գնում Հայսաստանից տարբեր պատճառներով բայց վստահ եմ որ կգա այն օրը երբ նրարք կվերադառնան :
 
Չեմ էլ շարունակի էս թեման որովհոտև Այսօր Տոն է ու այսօր կապ չունի աշխարհի որ անկյունում ես ապրում եթե հայ ես ուրեմն պիտի հպարտանաս ու երջանկանաս որ ունես ազատ ու անկախ պետություն.Ազատությունն ու անկախությունը ձեռք չբերվեց մի օրում հենց սկզբից էլ հայերը պայքարում էի դրան հասնելու համառ ու էդ պայքարի ժամանակ հազարավոր մարդիկ զոհ գնացին ու այսօրվա անկախությունը հենց նրանցն է:
Երբ փոքր էի այդքան էլ պարզ չէր ինձ թե ինչ օր է այս օրը .Բայց հիմա արդեն գիտակցում եմ թե ինչ օր է այսօր, մանկական պատկերացումներս էլ էն կորել անկախության ու ազատության մասին.ՀԻմա գիտեմ որ անկախությունը դա մի հասարակ բառ չէ դա այն է ինչի համար պայքարել է հայ ժողովուրդը ու վորջապես հասել է իր ուզածին իր կամքի ու անկոտրուն ոգու շնորհիվ:
 

Անկախությունը արդեն մերն է մեզ միայն մնում է պահել այն ու ապացուցել աշխարհիին որ մենք արժանի էինք այդ անկախությանը;.Մենք եղել ենք կանք ու կլինենք դեռ երկար տարիներ:
Գոնե էսօր եկեք լսենք մեր հայկականը ու պարենք հայկական.Հաստատ ամերիկացին հայկական երգ չի լիս ու հայկական քոչարին չի պարի բայց մենք պարում ենք լատինո ամերիյան ու լսում ռուսական երգեր…Հենց էստեղից է սկսվում մեր անկախությունը,որ մենք գնահատենք մերը ու չփորձենք նմանվել ուրիշին……
Չեմ ուզում շատ խոսել յուրաքանչյուրս էլ ունենք մեր պատկերացումը անկախության մասին ու գիտեմ որ յուրաքանրյուրս էլ անկախ ամեն ինչից սիրում է Հայաստանը ……Փառք ազատությանը որ ծնվեց այսօր.Կեցցե Հայաստանի ազատ ու անկախ հանրապետուփյունը…..Ես հպարտ եմ որ ես հայ եմ ու ես սիրում եմ Հայաստանը քանի որ Հայաստանը ես եմ
 
 

No comments:

Post a Comment