Բիլ Գեյթսի փոքրիկ աճպարարությունը

 
Համակարգչի հիշողության մեջ ցանկացած տեղ ստեղծեք ցանկացած ֆայլ (փաստաթուղթ, պապկա և այլն) կամ արդեն գոյություն ունեցող ֆայլերից մեկի անունը փորձեք փոխել հետևյալ արտահայտությամբ CON con ):







Եթե Ձեզ մոտ դա ստացվեց, ես վստահորեն կարող եմ ասել, որ Ձեր օպերացիոն համակարգը Windows ՉԷ : Բանն այն է, որ Windows օպերացիոն համակարգում անհնար է որևէ ֆայլի անուն դնել CON: Դա արգելված ֆունկցիա է այս օպերացիոն համակարգերի համար:Իսկ գաղտնիքը թաքնված է Բիլ Գեյթսի ուսանողական միջավայրում:
Բիլ Գեյթսը գնացել է Սիետել քաղաքի (Վաշինգտոն նահանգ) ամենահայտնի քոլեջներից մեկը: Այնտեղ նա, կարելի է ասել, խելագարվել էր մաթեմատիկայի և համակարգիչների համար: Այդ ամենը այնքան լուրջ է եղել, որ փոքրիկ Գեյթսի ծնողները անգամ դիմել են հոգեբանի օգնությանը: Իսկ քոլեջի մյուս ուսանողները, տեսնելով Գեյթսի ոչ նորմալ պահվածքը նրան անվանում են CON: Այս բառը ամերիկյան անգլերենից թարգմանած ունի մի քանի իմաստ: Դրանցից բլոգում գրելու համար ամենահարմարը (հաշվի առնելով այն հանգամանքը, որ իմ գրածները կարդում են նաև իգական սեռի ներկայացուցիչները և հնարավոր է անգամ երեխաները) ԴՈՁԻԿ անվանումն է: Բնականաբար երիտասարդ Գեյթսը դրանից բնավ երջանիկ չեր: Եվ երբ Գեյթսը ողջ աշխարհին նվիրեց այնպիսի հիասքանչ օպերացիոն համակարգ, ինչպիսին Windows-ն է, նա ուղղակի արգելափակեց այդ օպերացիոն համակարգում CON բառի օգտագործումը, համենայն դեպս այդ արտահայտությամբ որևէ ֆայլ կոչելու հնարավորությունը: Ահա և ողջ պատմությունը:

No comments:

Post a Comment