Մի դյուրաբորբոք ու անզուսպ երիտասարդ կար։ Եվ ահա մի անգամ հայրը նրան մի
պարկ մեխ տվեց և պատժեց. ամեն անգամ, երբ նա չկարողանար զսպել
բարկությունը, պետք է ցանկապատի գերանին մի մեխ խփեր։
Առաջին օրը գերանի
մեջ հայտնվեցին մի քանի տասնյակ մեխեր։ Հաջորդ շաբաթվա ընթացքում
երիտասարդը սովորեց զսպել իր բարկությունը, և օր օրի գերանի մեջ խրվող
մեխերի քանակը սկսեց նվազել։ Տղան հասկացավ, որ ավելի հեշտ է սեփական
բարկությունը զսպել, քան մեխել գերանը։ Վերջապես եկավ այն օրը, երբ նա
այլևս չկորցրեց ինքնատիրապետումը։ Տղան դրա մասին պատմեց հորը, և նա ասաց,
որ այսուհետև յուրաքանչյուր օր, երբ տղային հաջողվեր զսպել իր
բարկությունը, նա պետք է մի մեխ հաներ գերանից։ Ժամանակ անցավ, եկավ այն
օրը, երբ որդին կարող էր հայտնել հորը, որ գերանի մեջ ոչ մի մեխ չի մնացել։
Այնժամ հայրը բռնեց որդու ձեռքը և մոտեցավ ցանկապատին. – Դու
հանձնարարությունս վատ չկատարեցիր, բայց տեսնու՞մ ես, գերանի վրա որքա՜ն
անցքեր կան։ Այն էլ երբեք առաջվանը չի լինի։ Երբ մարդուն ինչ-որ չար բան ես
ասում, նրա ներսում մնում են այնպիսի սպիներ, ինչպիսիք այս անցքերն են։ Եվ
կարևոր չէ, թե դրանից հետո դու քանի անգամ ես ներողություն խնդրելու, սպին
կմնա։
No comments:
Post a Comment