Աֆորիզմներ երջանկության մասին

1.Երջանկության իսկական արժեքը իմանում են միայն այն ժամանակ, երբ նա ադեն անհետանում է:
2.Մենք ամենից հաճախ երջանկություն ենք կոչում այն, ինչ ինքներս չենք փորձել:

3. Երջանիկ մարդկանց չափավորությունը գալիս է հաջողակ կյանքի հանդարտությունից:
4. Նա չէ երջանիկ, ով այդպիսին է թվում ինչ-որ մեկին, այլ նա, ով իրեն զգում է այդպիսին:
5. Երջանիկ է նա, ով կարող է հավատարիմ մնալ իրեն։
6. Ինչպես մարդկանց երջանկությունը, այնպես էլ դժբախտությունը, կախված է ոչ միայն արտաքին հանգամանքներից, այլև` յուրաքանչյուր մարդու հոգեվիճակից։
7. Երջանկությունը նման է արեգակի։ Որպեսզի մարդու համար լավ լինի, հարկավոր է գոնե ոչ մեծ ստվեր։
8. Որքան ավելի երջանիկ է ժամանակը, այնքան այն ավելի կարճ է։
9. Նա, ում երջանկությունը չափից դուրս է երես տալիս, դառնում է տխմար։
10. Կույր է ոչ միայն երջանկության աստվածուհին` ֆորտունան, նա հաճախ կույր է դարձնում և նրանց, ում երջանկացնում է։
11. Ուրախությունը մարդուն դյուրահաղորդ է դարձնում, դժբախտությունը ստիպում է նրան խորասուզվել ինքն իր մեջ։

No comments:

Post a Comment