Բնության չորս տարրերը

Դարեր ի վեր գիտնականներին և սովորական մարդկանց հետաքրքրել է այն հարցը, թե ինչից է ամեն ինչը,ինչից է ստեղծված մեր մոլորակը և գուցե ամբողջ տիեզերքը:Կարելի է ասել մատերիայից,բայց հիմա ես կփորձեմ պատասխան տալ այդ հարցին հիմնվելով ավանդությունների,փիլիսոփաների աշխատությունների`այսինքն հին աղբյուրների վրա:
Աշխարհի համարյա թե բոլոր ժողովուրդներն ունեն ազգային ավանդույթներ, որոնցում պատմվում է թե ինչպես է ստեղծվել  աշխարհը:Համարյա թե բոլորում խոսվում է բնության տարրերի մասին: Այս տարրերը /առաջնաէլեմենտները/ համարվում են աշխարհի շինանյութ:

Օրֆիցիզմը /դա շատ հին կրոնատիպ գիտություն է/ սովորեցնում է, որ ոչ թե Աստվածներն են ստեղծել աշխարհը, այլ այն առաջացել է բնական ֆիզիկական ուժերի որոշակի կոմպլեկցիայի հետևանքով:  Տիեզերքը, նախ և առաջ դասավորություն է    ասում են օրֆիկները:Օրֆիցիզմը նաև ասում է, որ Քաոսից, Քրոնոսից/ժամանակ/ և Եթերից/տարածություն/ ստեղծվել է երկրագնդի ձուն,որը բաժանվել է երկու մասի, վերևվի մասից ստեղծվել է երկինքը-օդը, ներքևի մասը կազմել են ջուրը,հողը և կրակը:Սա բնության 4 տարրերն են, որոնցից հետագայում ստեղծվել է ողջ աշխարհը:
Նույնիսկ Աստվածաշնչում ասվում է, որ Երկրի վրա Քաոս էր, Աստված բաժանեց, զարեց ջուրը, ցամաքից կարգավորեց ամեն ինչ,ստեղծեց օդն ու կրակը: Ակնառու է, որ այստեղ նույնպես ակնարկվում են չորս տարրերը:
 
Նույնիսկ աստղաբաշխության մեջ զոդիակի նշանները դասակարգել են ըստ վերը նշված չորս տարերքների`
ՕԴ ԿՐԱԿ ՋՈՒՐ ՀՈՂ
Ջրհոս Խոյ Ձկներ Ցուլ
Երկվորյակ Առյուծ Խեցգետին Այծեղջյուր
Կշեռք Աղեղնավոր Կարիճ Կույս
Ըստ Վիկայի(Wicca) ավանդույթների կա նաև 5րդ դարրը- ոգին կամ սեփական անձը:Սա կարելի է  համարել օրֆիկների Քաոսը: Ըստ այլ տվյալների հինգերորդ տարրը Եթերն է`տարածությունը:Այն համարվում է մնացած տարրերի ծնողը:Եթերը ծնել է Օդը/սկիզբ,միտք,ոգեշնչում/,Օդը ծնել է  Կրակը/գործողություն,ստեղծագործություն/,Կրակը ստեղծել է Ջուրը/միասնություն,միաբանություն/,իսկ Ջուրը ստեղծել է Հողը/մատերիա,պտուղ,կայունություն/:
Դեռևս հին ժամանակներում հույն փիլիսոփա Էմպեդոկլեսը( Empedocles) գուշակել է այս չորս տարրերի գոյության մասին և ասել, որ դրանք գոյություն ունեցող ամեն ինչի սկիզբն ու աղբյուրն են:Նա կարծում էր,որ  4 տարերքները նյութական են և զգացումների ընդունակ: Դժբախտաբար Էմպեդոկլեսի գրածների մեծ մասը մեզ չեն հասել, բայց նրա գաղափարները մինչ օրս ակտուալ են:

Բացի այս գիտնականները կասկածում են,թե արդյոք մյուս մոլորակներն ու երկնային մարմինները կազմված են նույն քիմիական տարրերից,,որոնք կան Երկրի վրա և ծանոթ են մեզ :Սրանում համոզվելու համար քիմիկոսները հետազոտում են մեր մոլորակի վրա ընկնող երկնաքարերի,ասուպների բաղադրիչը,աստղագետները` հատուկ սարքերի օգնությամբ ուսումնասիրում են մեզ հասած լույսի ճառագայթները, որոնց սպեկտորներից պարզում են այդ լույսը հարուցած նյութի կազմի մասին, իսկ գիտնական-տեխնոլոգները նորանոր սարքեր են հորինում և դրանց միջոցով նրանց ստեղծած տիեզերանավերը ուրիշ մոլորակներից հողի,օդի նմուշներ են վերցնում`հետազոտելու համար:Այս բոլորը ապացուցում է մեզ,որ ամբողջ տիեզերքը կառուցված և կազմված է մեզ հայտնի տարրերից,և, միգուցե, այդ տարրերը մեզ արդեն ծանոթ չորս տարրերն են, իրենց տարբեր դրսևորումներով ու տեսքերով:Որպեսզի ապացուցենք դա, հարկավոր է մեկ առ մեկ ուսումնասիրել այդ չորս տարրերը:
ՕԴ: Օդը արևելքի տարրն է, կապվում է հոգու և կյանքի շնչի հետ: Օդը օգնում է կենտրոնանալ մտքի ուժերի և իմաստասիրության հարցերում: Այն ազատում է դժվարություններից, քշում է վեճը և բերում է դրական մտքեր: Սպիտակ և դեղին գույները խորհրդանշում են օդը:
Օդը կազմում է մթնոլորտը:
Այս տարրը ամենահեռուն է մատերիայից:Այս տարերքի մարդիկ շատ են մտածում,փիլիսոփայում,երազում:Շատ փոփոխական են իրենց և իրենց շրջապատի համար:Այս հարցում նրանց կարելի է շփոթել Կրակի տարերքի մարդկանց հետ,սակայն կա մի տարբերություն`Օդ տարերքին պատկանող մարդկանց համար կարևոր է նպատակը,իսկ Կրակի տարերքին պատկանող մարդկանց`նպատակին հասնելու ընթացքը,պրոցեսը:
Օդն անհրաժեշտ է բոլոր կենդանի օրգանիզմների կյանքի համար:
ԿՐԱԿ: Կրակը մաքրող և առնական տարր է:Ասսոցացվում է հարավի հետ,կապվում է էներգիայի և ուժի հետ:Այն խորհրդանշում է Աստծո հզորությունը:Կրակը և ստեղծում է,և ոչնչացնում,այն կարող է օգնել և վնաս տալ,տալ կյանք և սպանել:
Հայերի մոտ Կրակը իր նշանակությամբ,մարդու ապրելու համար անհրաժեշտ նյութական և հոգևոր բոլոր կարևորագույն արժեքներով/ծնունդ,օծում,օջախ,սնունդ,բժշկություն,գուշակության և այլն/ բացարձակացվելով,հայերի տոնական համակարգում զբաղեցնում է հատուկ տեղ`հատուկ օրվա մեջ,որն էլ կոչվում է Տրնդեզ:Տրնդեզը Կրակին նվիրված զուտ հայկական,ազգային,անշարժ տոն է,նշվում է ձմեռնամուտի և գարնանամուտի արանքում,փետրվարի 13-ին:Այդ օրն արդեն գարնան շունչնը զգացվում է և ըստ հին հայերի պատկերացումների  վառվող կրակի բոցերը կարող են ավելի ջերմացնել Արևին  ` մեղմել ցուրտը :Հայերն իրենց համարելով Արևի որդիներ`հրածիններ,պաշտել են նաև հուր-Արևի երկրային տեսակը`կրակը:
Որոշ մասնագետների կարծիքով   Տրնդեզ  նշանակում ` դիզված կրակ:Այն առաջացել է ատր/կրակ/ բառից,որից ծագում են նաև ատրճանակ և ատրուշան բառերը,և դեզ/կուտակում,դարսում/ բառից:
ՋՈՒՐ: Ջուրը կանացի տարր է և կապվում է աստվածուհիների հետ:Այն խորհրդանշում է մայրական բնազդն ու զգացմունքը:Օգտագործվում է պարզեցման, մաքրման, բարելավման համար: Այն կապում են արևմուտքի հետ: Ասոցացվում է կրքի և էմոցիայի հետ: Շատ հոգևոր ուղիներում,ընդգրկելով կաթոլիկությունը, գոյություն ունի  օրհնված ջուր   հասկացությունը:Սա խոսում է ջրի սրբազանության մասին:Ջուրը ասոցացվում է կապույտ գույնի հետ:Ըստ շումերական աղբյուրների,հայերը Հայա Տիեզերական ջրերի և իմաստության աստծո որդիներն են,և ըստ   Սասնա ծռեր   էպոսի հայերը պաշտել են ջուրը և իրենց համարել ջրից ստեղծված:Հետևում է,որ հին և քրիստոնեական ժամանակներում հայերը պաշտել են ջուրը,իսկ հեթանոսական ժամանակներում`կրակը:
ՀՈՂ:Հողն  ասոցացվում է հյուսիսի հետ: Այն նույնպես կանացի տարր է`փխրուն ու նուրբ:Նույնպես ասոցացվում է աստվածուհիների հետ: Հողը բարի է, կայուն, դաստյարակող, կուռ, ամուր, դիմացկուն և ուժեղ: Հին ժամանակներում այն երկրպագելու հիմնական առարկան էր: Հարկ է հիշել    մայր հող    արտահայտությունը: Երկիրը հենց կյանքի, մշտական շարժման, բայց, միևնույն նժամանակ, կայունության խորհրդանիշ է:Կյանքը` ծնունդ, կյանք, մահ, վերածնունդ և այլն մենք տեսնում ենք Երկրի վրա: Կանաչը և շագանակագույնը կապվում են հողի հետ:
Հողն առաջանում է ցամաքը կազմող ապարների քայքայումից, որոնք ժամանակի ընթացքում վերածվում են մանր կտորների,ապա`կավի և ավազի: Սակայն այդ զանգվածը հող է դառնում միայն այն ժամանակ, երբ նրան ավելանում է մահացած բույսերի և կենդանիների մնացորդը`հումուսը:Որն ասում է մեզ,որ հողը`կյանք  է:Հողը մեզ սնում է ,աճեցնում բույսեր, որոնք ծլում են ,աճում ու բերք տալիս,այսինքն հողը նաև տալիս է մեզ կյանք:


No comments:

Post a Comment