Ամենաթանկ փողոցները

Աշխարհի ամենաթանկ փողոցների վարկանիշային ցուցակում առաջին տեղը 10 տարի շարունակ զբաղեցրել է Նյու-Յորքի Հինգերորդ ավենյուն:

Անշարժ գույքի շուկայի գնահատման հարցերով մասնագիտացած Cushman & Wakefield բրոկերային ընկերության կողմից անցկացված վերջին հետազոտության տվյալներով, քառակուսի կիլոմետրի վարձակալման գինը հասել է 16,7 հազար եվրոյի:
Երկրորդ տեղում է Հոնկոնգում գտնվող Կոզուեյ բեյ փողոցը (14.426 հազար եվրո):
Եվրոպայում վարձակալման արժեքով առաջին տեղը զբաղեցնում է Փարիզի կենտրոնական փողոցը, կամ ինչպես ֆրանսիացիներն են կոչում Շանզ-Էլիզեն: Վարձակալման գինը հասել է 7.36 հազար եվրոյի:
Փորձագետների գնահատմամբ, գները բարձրանում են Մերձավոր Արեւելքում, Ճապոնիայում, Չինաստանում եւ մասնակիորեն Հարավային Ամերիկայում:

No comments:

Post a Comment