Պուտինը խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնները (տեսանյութ)

ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը Harley-Davidson մոտոցիկլետով անցել է Նովորոսիյսկի փողոցներից մեկով առանց սաղավարտի` առաջնորդելով բայքերների շքախումբը և դրանով իսկ 500 ռուբլի տուգանքի արժանանալով: Նույնքան գումար պետք է վճարեին 50 բայքերներ, որոնց վարչապետը «եղբայրներ» է անվանում, քանի որ նրանք նույնպես առանց գլխարկների էին: Սակայն իրավախախատներից և ոչ ոք տուգանքը չի վճարել: «Московский комсомолец»-ի այն հարցին, թե ինչու չեն վճարվել տուգանքները, ՌԴ Ներքին գործերի նախարարությունում պատասախանել են. «Դուք ինչ է, չե՞ք հասկանում»:

No comments:

Post a Comment