Հայերեն աֆորիզմներ

Սե՞րը. դա մի սրտից մյուս սիրտը տանող ամենակարճ ուղիղ գիծն է:

***
Սիրել՝ նշանակում է տալ և ոչ թե վերցնել:
***
Չնայել միմյանց, սակայն նայել մի ուղղությամբ՝ ահա թե ինչ է նշանակում սիրել:
***
Միտքը գեղեցիկ է, երբ նրան ընթերցողի գլխում ծնվում են շատ ուրիշ գեղեցիկ մտքեր:
***
Ներելը հեշտ է, մոռանալը, սակայն դժվար:
***
Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:
***
Սառնությունը հոգու ամենասարսափելի հիվանդությունն է:
***
Փողը ոչ ոքի հիմար չի դարձնում, այն միայն հիմարներին ի ցույց է դնում:
***
Մարդու խելքի մասին ավելի դյուրին է դատել նրա հարցերով, քան նրա պատասխաններով:
***
Երբ մենք երջանիկ ենք լինում միշտ բարի ենք լինում, բայց երբ բարի ենք լինում, միշտ չէ որ երջանիկ ենք լինում
***
Մենք ամենից հաճախ երջանկություն ենք կոչում այն, ինչ ինքներս չենք փորձել:
***
Մի՛ խոսիր, եթե այն, ինչ ասելու ես, ավելի գեղեցիկ չէ, քան լռությունը…
***
Խոսքով բոլոր մարդիկ միատեսակ են, և միայն արարքները բացահայտում են նրանց տարբերությունը:

No comments:

Post a Comment