Սկանդինավյան երկրներում ծառերը ծաղկում են


Հյուսիսային Եվրոպայի երկրների բնակիչները տարակուսած են անսովոր եղանակի պատճառով:
Տարվա այս ժամանակահատվածում  սովորաբար ձմեռային եղանակ է սկանդինավյան պետություններում: Սակայն, այս տարի այս թերակղզում անսովոր տաք է. որոշ շրջաններում նույնիսկ ծառերն են ծաղկում, իսկ  թռչունները գարնան  երգ են երգում:
Ջերմաստիճանային ցուցանիշներով  նոյեմբերին հատուկ  եղանակից 7 աստիճան ցելսիուսով  տաք է:Փորձագետները վախենում են, որ եղանակային շեղումները կարող են  դիտարժան սպորտային միջոցառումների կազմակերպմանը խանգարել, քանի որ երբեք առիթ չի եղել արհեստական ձնածածկ օգտագործելու:

No comments:

Post a Comment