Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային գինը 14 միլիոն 350 հազար եվրո է


 Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային գինը 14 միլիոն 350 հազար եվրո է: Հիշեցնենք, որ այն տարեսկզբին 12 մլն էր:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «transfermarkt.de»-ն, իր տրանսֆերային արժեքով մեր ընտրանու ամենաթանկ ֆուտբոլիստը Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է. նա «արժի» 5,5 մլն եվրո: Տրանսֆերային արժեքով երկրորդ տեղում է «Կրասնոդար»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը՝ 1,5 մլն եվրո:
 Ի դեպ, «transfermarkt.de»-ն Հայաստանի ազգային ընտրանու ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքի ընդհանուր խմբում ընդգրկել է նաև Արտավազդ և Արման Քարամյաններին, ովքեր արդեն մեկ տարուց ավելի է, ինչ հավաքականում հանդես չեն գալիս, նույնիսկ որևէ ակումբ չեն ներկայացնում: Արտավազդի տրանսֆերային արժեքը գնահատվել է 1 մլն 200 հազար, իսկ Արմանինը՝ 700 հազար եվրո:
 Դոնեցկի «Մետալուրգ»-ի ֆուտբոլիստներ Մարկոս Պիզելին, Գևորգ Ղազարյանն ու Կառլեն Մկտրչյանը գնահատվել են համապատասխանաբար 900, 600 և 400 հազար եվրո: Ամստերդամի «Այաքս»-ի հարձակողական ոճի կիսապաշտպան Արաս Օզբիլիզը, ով արդեն իսկ համարվում է մեր ընտրանու անդամ, գնահատվում է 600 հազար եվրո:
 Եկատերինբուրգի «Ուրալ»-ի հարձակվող Էդգար Մանուչարյանի տրանսֆերային արժեքը կազմում է 500 հազար, «Բանանց»-ի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանինը՝ 350, լեհական «Յագելոնիա»-ի պաշտպան Ռոբերտ Արզումանյանինը՝ 300, «Փյունիկ»-ի կիապաշտպան Էդգար Մալաքյանինը՝ 250 հազար եվրո:
 Հավաքականի և «Փյունիկ»-ի ավագ Սարգիս Հովսեփյանը, մերձմոսկովյան «Խիմկի»-ի դարպասապահ Ռոման Բերեզովսկին, Յարոսլավլի «Շիննիկ»-ի հարձակվող Արթուր Սարկիսովը, «Միկա»-ի պաշտպան Հրայր Մկոյանը գնահատվել են 200 հազարական եվրո: «Փյունիկ»-ի պաշտպաններ Արտակ Եդիգարյանը, Արթուր Յուզբաշյանը և լեհական «Լեխիա»-ի կիսապաշտպան Լեւոն Հայրապետյան՝ 150 հազարական, իրանական «Սանաթ Նավթ»-ի պաշտպան Վալերի Ալեքսանյանի տրանսֆերը՝ 125 հազար, իսկ «Բանանց»-ի դարպասապահ Ստեփան Ղազարյանինը՝ 100 հազար եվրո:

No comments:

Post a Comment