Թուրքիայում լույս է տեսել հայ–թուրքական հարաբերությունների մասին 17 հազար էջից բաղկացած աշխատություն


Թուրքիայում լույս է տեսել հայ–թուրքական հազարամյա հարաբերությունների մասին աշխատություն։

Ինչպես գրում է թուրքական «Զաման» օրաթերթը, թուրքական «Դեղիշիմ» հրատարակչատան կողմից և «Սաքարիա» համալսարանի դասախոս, Թուրքական պատմական ընկերության հայկական հետազոտությունների բաժնի պատասխանատու դոկտ., պրոֆ. Էնիս Շահինի խմբագրությամբ լույս տեսած հանրագիտարանում տեղ են գտել 361 գիտնականների, այդ թվում՝ հայ, ադրբեջանցի, ֆրանսիացի, բրիտանացի, ռուս և ամերիկացի, աշխատությունները։
Աշխատությունը բաղկացած է 24 հատորից, 17 հազար էջից՝ հիմնված 80 հազար փաստաթղթի վրա։
«Դեղիշիմ» հրատարակչատան սեփականատեր Իսմայիլ Այդընը նշել է, որ հայ և թուրք հասարակությունների միջև հազարամյա գոյակցությունն ինքնին բացառիկ է, քանի որ աշխարհում նման դեպք չի գրանցվել, երբ տարբեր հավատքի և տարբեր ռասայի ներկայացուցիչներին հաջողվեր գոյակցել շուրջ հազար տարի։
«Երկու հասարակությունները գոյակցել են այս հողերում։ Դրա առաջին օրինակը սելջուկյան ժամանակաշրջանում հատված դրամն է, որի մի կողմում հայկական թագավորության, իսկ մյուս կողմում՝ սելջուկների խորհրդանիշն է դրոշմված»,– ասել է Այդընը՝ նշելով, որ աշխատությունը գրախանութներում կհայտնվի 2012թ.։

No comments:

Post a Comment