Եգիպտական բուրգեր…

Հին աշխարհից մարդկությանը հասցեագրված յոթ հրաշալիքներից են եգիպտական հինավուրց բուրգերը`ճամփորդներին ափշեցնող այդ արհեստական սարերը,Եգիպտոսի`հնադարում ապրած թագավորների դամբարանները:
Զանգվածեղ ժայռաբեկորները այնպես վարպետորեն են դրված միմյանց վրա, որ դրանց արանքն անհնար է դանակի շեղբ մտցնել:Անհավատալի է քարտաշների և հղկողների աշխատանքի ճշգրտությունը, եթե նկատի ունենաք,որ բուրգերը կառուցվել են ընդամենը քարե գործիքներով:
Այսպես է կարծում գիտնականների մեծ մասը:Իսկ որոշ մասը (այդ թվում և ես) կարծում են, որ բուրգերի կառուցման գործում այլ քաղաքակրթությունների,
այսինքն այլմոլորակայինների <<մատն է խառը>>:

Ինչպես արդեն նշեցի, բուրգերը կառուցվել են առանց որևիցէ մեխանիզմների օգնության:Այդ դեպքում հարց է առաջանում.ինչպես են այդ խեղճ,սոված ու նիհար ստրուկները բարձրացրել և իրար վրա շարել այդ ահռելի,հսկայական  չափերի հասնող քարերը:Իսկ Լիբիական անապատի (որը այս դեպքում ծառայում է որպես մի մեծ ազատ  տարածք)  մոտ լինելու փաստը վկայում է այն մասին ,որ այն ծառայում է վայրէջք կատարելու հուշարար:Անապատում,և ոչ միայն այնտեղ, այլ նաև Սահարայում և մեծ դաշտերում բազմիցս հայտնաբերվել են տարօրինակ նշաններ, գծեր, պատկերներ:


No comments:

Post a Comment