Ասա`ի՞նչ գույնն ես սիրում, ասեմ` ով ես դու

Պարզվում է` մարդու սիրած գույնից շատ բան կարելի է իմանալ նրա բնավորության մասին:
Սև
Սև գույնը շատերն են սիրում: Այս գույնն ընտող մարդը միշտ պատրաստ է կռվի, նա լի է կրակով ու կրքով: «Սևի» զգացմունքները լիովին կլանում են նրան: Սա դիմադրության գույնն է, որը առաջ է գալիս ոչ թե սեփական ցանկությամբ, այլ թելադրված է հանգամանքներով կամ այլ մարդկանց կողմից: Ցավոք, սև գույնի սիրահարը միշտ չէ, որ կարող է ճիշտ գնահատել իրավիճակը, ինչի պատճառով պարտվում է և շատ ցավալի տանում պարտությունը: Նրա կյանքում ինտիմը գլխավոր դեր է խաղում, նա շատ կրքոտ է, սիրում է սիրել և լինել սիրված: Անկախ դրված նպատակից` նա մինչև վերջ գնում է դեպի այն:
Մոխրագույն
Մոխրագույնի սիրահարը կարողանում է լուծել անգամ ամենաբարդ խնդիրները, գլուխ է հանում ճշգրիտ գիտություններից և տեխնիկայից: Ընդհանուր առմամբ` մուգ-մոխրագույնը, օրինակ, մաքրող գույն է: Այն հայտնվում է մեր երազներում, երբ մենք առողջանում ենք, կամ լուծվում են սիրային խնդիրները: «Մուգ-մոխրագույնը» սիրում է կարգ ու կանոն, նրա յուրաքանչյուր իր իր տեղում է: Գուցե երբեմն նա ձանձրալի է թվում, սակայն դժվարին պահին միշտ կօգնի: Նա ստեղծագործ անհատ է և կարող է բոլոր ոլորտներում շատ մեծ հաջողությունների հասնել: Աշխարհում ամենից շատ նա վախենում է խնդիրներից, ատում է դրանք և ձգտում է ամեն կերպ խույս տալ դրանցից:
Դարչնագույն
Դարչնագույնի սիրահարները հավասարակշռված են: Նրանք բծախնդիր են և ձգտում են իրագործել միայն ծրագրված պլանները: Նախընտրում է հանգիստ մթնոլորտ, մենակություն և լռություն: Այսպիսի մարդուն բնորոշ են խստությունը հարաբերություններում, հաստատունությունն ու չափավորությունը: Նա սիրում է իշխանությունն ու ձգտում է դրան: Նրա համար ամենակարևորը գետնի վրա ամուր կանգնած լինելն է: Նա հազվադեպ է շրջապատի վրա լավ ազդեցություն թողնում, սակայն դժվար պահին նրա վրա կարելի է հույս դնել:
Կանաչ
Մուգ-կանաչի սիրահարը համառ է և հաստատուն: Իսկ ոսկեգույնի հետ համադրության մեջ այն բիզնեսմենների գույնն է դառնում: «Կանաչը» ձգտում է ապահովել իր նյութական ապահովվածությունը: Նա ինքնամփոփ է և ճնշում է մյուսների էներգիան: Նրա ճաշակն ու նուրբ էությունն օգնում են հասնել ինչպես հոգևոր, այնպես էլ նյութական հարստության: Նման մարդը վայելու է մյուսների վստահությունը:
Կարմիր
Միանշանակ սա կրքոտ մարդ է: Նա խենթանում է առաջնորդ լինելու մտքից: Եվ դա նրան կհաջողվի, եթե միայն նրա էմոցիաները գլուխ չբարձրացնեն: Նա հազվադեպ է տառապում խղճի խայթից, ուստի անիմաստ է նրա գլխին քարոզ կարդալը. նա միայն կզայրանա դրանից: Նա սիրում է կյանքն և շատ հաճախ հասնում է նրան, ինչին ձգտում է:
Մանուշակագույն
Նա, ով սիրում է մանուշակագույնը, արտասովոր մարդ է: Նա ձգտում է ազատության և անկախության, սիրում է անակնկալներ և զիգզագներ: Նա կարող է պասիվ մարդու տպավորություն թողնել, սակայն հոգու խորքում երազում է թևերի մասին, որպեսզի թռչի որքան հնարավոր է բարձր: «Մանուշակագույնը» շատ բարձր ինտելեկտ ունի և սիրում է ամեն կախարդականն ու անհասկանալին:
Վարդագույն
Այն մարդը, ով սիրում է վարդագույնը, ողջ կյանքում ապրում է երազների և հրաշքի սպասումների աշխարհում: Երազում է վեհ սիրո մասին: Նա նուրբ է և քնքուշ: Սիրում է հարմարավետություն: Հաճախ նա այդպես էլ չի հանում վարդագույն ակնոցը: Իսկ ահա իրականության հետ բախումը նրան երկար ժամանակ փակուղի է տանում: Լինում է, որ «վարդագույնը» հուսահատեցնում է շրջապատին, որովհետև գերագնահատում է իր ուժերը: Փոխարենը` անհաջողություններից հետո նա միանգամից հանգստանում է: Այսպիսի մարդը խոստումներ է տալիս ավելի հաճախ, քան հասցնում է իրականացնել դրանք:
Դեղին
Դեղին գույնի սիրահարը կամքի մեծ ուժի տեր է: Սա առյուծ է, ով կարողանում է կենտրոնացնել ուժերն այնտեղ, որտեղ պետք է: Նա կարող է հաջողությունների հասնել և գիտության ասպարեզներում, և անգամ շոու-բիզնեսում: Նա կարողանում է երկար աշխատել, սակայն կարող է և կարգին հանգստանալ ինչպես միայնակ, այնպես էլ սիրած էակի հետ: «Դեղինը» բաց մարդ է, նրա կյանքը լի է վառ պահերով: Նա խելացի է, զգացմունքային, առատաձեռն:
Կապույտ
Եթե մարդ սիրում է կապույտ գույնը` պարզ երկնքի և ծովի գույնը, ապա նա սիրում է ճանապարհորդել: Սա ստեղծագործողների գույնն է: Նման մարդիկ սիրում են կյանքը, սիրում են գեղեցիկ դերեր ստանձնել, սիրում են հաջողությունն ու հեշտությամբ հասնում են դրան: Եթե նրանց աշխատանքը նրանց սրտով է, ապա հասնում են շատ մեծ հաջողությունների: Անմիջական են, չեն սիրում մենակությունն ու ամեն կերպ խուսափում են դրանից:
Սպիտակ
Այսպիսի մարդու երևակայությունը շատ լավ է զարգացած: Նա կարող է հեքիաթ հորինելով ապրել: Սպիտակի սիրահարը երևակայության մեջ ստեղծում է հեքիաթային արքայադստեր կամ արքայազնի կերպար և ուժերը չխնայելով փնտրում է նրան: Նա երազկոտ է: Եթե մի բան նրա դուրը չի գալիս, ապա նա կսկսի ամեն կերպ խուսափել դրանից:

No comments:

Post a Comment