Սիցիլիան ու Կորսիկան ջրի տակ են անցնում


Կորսիկայի հարյուրավոր բնակիչներ ուժեղ ջրհեղեղների հետևանքով լքում են իրենց տները, քանի որ հորդառատ անձրևները չեն դադարում արդեն 3 օր:
Գետերը դուրս են եկել հունից, մի քանի բնակավայր է հայտնվել ջրի մեջ: Տրանսպորտի աշխատանքը կանգնել է, ջուրը ողողել է փողոցներն ու կամուրջները: Տասնյակ վարորդներ իրենց ավտոմեքենաներում  գերության մեջ են հայտնվել ու ստիպված փրկարարներ  կանչել:
Զոհերի ու տուժածների մասին տեղական իշխանությունները տեղեկություններ չեն հայտնում:
Նման իրավիճակ է  նաև Սիցիլիայում: Մեսինայում մեկ օրվա  մեջ ամսական նորմի չափով  անձրև է տեղացել: Գլխավոր ավտոմայրուղին փակ է: Տեղի բնակչությունը այս ջրհեղեղը համեմատում է  2 տարվա վաղեմություն ունեցողի  նմանատիպ իրավիճակի հետ, որի ժամանակ 30 մարդ զոհվեց:

No comments:

Post a Comment