ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ


- Թատրոնում և կինոյում դուք հանդես եք եկել բազմաթիվ դարակատարումներով։ Հանդիսատեսը հիշում է ձեր դերերն ու բնականաբար, ուր էլ, որ լինեք ճանաչում է ձեզ։ Դժվար չէ լինել ճանաչված ու նշանավոր։
-Ճանաչված լինում են շատերը, հատկապես մարդիկ, որոնք շփվում են լայն մասսաների հետ։ Արվեստի, գրականության, գիտության և այլ ասպարազներում մարդկանց ճանաչում են իրենց գործերով։ Հեռվից հիացած նայում, լսում, կարդում, նրանցից օրինակներ ենք բերում և քանի որ յուրաքանչյուրի գործում դրսևորվում է նաև իր անձը, ուստի ձգտում ենք մոտենալ, ճանաչել նրան։ Շատ է պատահել․ որ անծանոթը խփել է ուսիս, բարևել, ժպտացել։
Պարզ է, որ նա շփոթել է ինձ իմ խաղացած կերպարներից որևէ մեկի հետ։
Ես այս ամենին հանգիստ եմ նայում, որովհետև ամենի պատճառը գործն է։ Ուրեմն սա էլ մտնում է իմ գործի մեջ։ Լավ, թե վատ խոսակցություններն էլ, անծանոթի բարևելն էլ․․․ Ես բոլորովին չեմ էլ զարմանում։
Նշանավոր մարդը ճանաչված լինելուց բացի, արդեն գործ ունի հասարակության վստահության հետ։ Պատկանում է հասարակությանը ավելին, քան ինքն իրեն, որը կարող է մեծարել և սայթաքելու դեպքում՝ չներել։
- Ինչ կասեիք փառամոլության մասին։
-Իմ կարծիքով ամեն տեսակի մոլորություններից ամենակործանարարը փառամոլությունն է։
-Ինչպիսին եք որպես ընթերցող, ինչպես եք գնահատում գրականության և կինոյի կապը։
-Թե թատրոնի, թե կինոյի հիմքում ընկած է գրականությունը։ Իսկ հանդիսատեսին նրա հետ կապող միակ միջնորդը դերասանն է։ Վերմարմնավորման վարակիչ ուժով, նա ստիպում է ունկնդրին մասնակից լինլու գրական նյութի գործողություններին։ Ինձ համար կարդալ, նշանակում է աշխատել։Որքան գրքեր կան աշխարհում։ Քաղաքները լցված են ֆրքերով։ Ամեն տեղ՝ գրքեր։ Եվ մտածում ես ովքեր են հեղինակները, ինչ ես գրել, ով պիտի կարդա, երբ պիտի կարդա։
Շատ ու քիչ չկա։ կա միայն մի բան՝ կարդալ իմացող, որի համար գիրքը նախ և առաջ հոգևոր սնունդ է։ Շատ եմ նախանձել ազատ ժամերը գրքին նվիրող նստակյաց մարդուն։
- Դուք հրաշաոլի կարդում եք հայ բանաստեղծների գործերից, հատկապես՝ Սևակի։ Որն է ձեր ամենասիրած բանաստեղծությունը։
-Նայած ինչ տրամադրությամբ, ինչ պահին․ պահ կա Թումանյանի, պահ կա Իսահակյանի բանաստեղծություններն եմ հիշում, պահ կա՝ Չարենցի, պահ էլ կա «ֆայտոն Ալեքն» եմ ուզում արտասանել, պահ կա իմ սեփական բանաստեղծությունը․․․

No comments:

Post a Comment