Սեուլն աշխարհի «ամենախելացի» քաղաքն է


Աշխարհի «ամենախելացի» քաղաքների վարկանշային աղյուսակում, որը կազմել է  Ericsson  ընկերությունը Arthur D. Little-ի հետ համատեղ, Սեուլն առաջին հորիզոնականում է:

Հրատարակության տվյալներով, Սեուլին շատ  քիչ զիջում է Սինգապուրը: Առաջին տասնյակում են հերթով` Ստոկհոլմը, Նյու Յորքը, Տոկիոն, Փարիզը, Պեկինը, Լոս Անջելեսն ու Շանհայը:
Վարկանշային աղյուսակի համար հիմք են ծառայել քաղաքային կառույցներում  տեղեկատվական հաղորդակցությունների ներդրման արագությունն ու որակը:
Սեուլը հաղթող է ճանաչվել էկոլոգիայի ոլորտում լայնածավալ ծրագրերի իրականացման համար: Սինգապուրում հաջողվել են առողջապահական ձեռնարկումներ իրականացնել:

No comments:

Post a Comment