ԻՏԱԼԻԱՆ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ Է


Հայնտի դարձավ նաև եզրափակչի մյուս մասնակցի անունը: Դրամատիկ պայքարում Իտալիայի հավաքականը կարողացավ 1 գնդակի տարբերությամբ հաղթել գերմանացիներին և դուրս գալ Եվրո 2012-ի եզրափակիչ:

Հանդիպման ընթացքում երկու անգամ աչքի ընկավ Մարիո Բալուտելին, իսկ գերմանացիներից` 92-րդ րոպեին 11 մետրանոց հարվածը դիպուկ իրացրեց Մեսութ Օզիլը:
Այսպիսով. հուլիսի 1-ին Եվրո 2012-ի հաղթողի տիտղոսը կվիճարկեն Իսպանիայի և Իտալիայի հավաքականները: Հանդիպումը տեղի կունենա Կիևի «Օլիմպիական» մարզադաշտում:

No comments:

Post a Comment