Գերմանիայի հավաքականը տպավորիչ հաղթանակ տարավ


 Լեհաստանի Գդանսկ քաղաքի մարզադաշտում կայացած ֆուտբոլի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչի խաղում Գերմանիայի հավաքականը 4:2 հաշվով առավելության հասավ Հունաստանի ներկայացուցիչների նկատմամբ:
Գերմանացիները տարածքային, խաղային նկատելի առավելություն ունեին, բազմաթիվ գոլային պագեր ստեղծեցին և ոչ մի հույս չթողեցին մրցակցին: Իսկ հաշիվը կարող էր ավելի խոշոր լինել: Նրանք ևս մեկ անգամ հաստատեցին, որ համարվում են այս ստուգատեսի հաղթողի հինական հավակնորդներից մեկը:
Տեխնիկական արդյունքներ
Գերմանիա – Հունաստան՝ 4:2
Լամ, 39, Խեդիրա, 61, Կլոզե, 68, Ռոյս, 74 – Սամարաս, 55, Սալպինգիդիս, 89 (11մ)

No comments:

Post a Comment