Իսպանիայում շոգի պատճառով արտակարգ նախազգուշացում է արվել


Իսպանիայի օդերևութաբանական գործակալությունն անսովոր շոգի պատճառով  արտակարգ  նախազգուշացում է արել: Ինտերնետային ԶԼՄ-ների տվյալներով, իսպանական 29 մարզերում ջերմաչափը ցույց կտա +40° С-ից ավելի, հայտարարվել է վտանգավորության “դեղին կարգ”:
Բնակիչներին խորհուրդ են տալիս հնարավորինս քիչ դուրս գալ շենքերից, խուսափել ջերմային հարված ստանալուց:
Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ նման ջերմաստիճանը կպահպանվի մինչև հաջորդ շաբաթվա վերջ:

No comments:

Post a Comment