Գիտնականներ.«սիրո հորմոնը» բուժում է ալկոհոլամոլությունից


Սիդնեյի գիտնականները պարզել են, որ օկսիտոցին  կամ «սիրո հորմոն» պարունակող դեղամիջոցը կարող է բուժել ալկոհոլամոլությունից ու թմրամոլությունից: Գիտնականները դեղամիջոցը հաջողությամբ  փորձարկել են առնետների վրա, որոնք դեղորայքի ներարկումից հետո   գրեթե լրիվ կորցրել են հետաքրքրությունն ալկոհոլի ու թմրանյութերի նկատմամբ:
«Եթե նման կերպ մարդու  օրգանիզմում վերականգնվի  օկսիտոցինի  մակարդակը, ապա կարելի է հասնել նրան, որ ուղեղի համակարգը կարգավորվի ու կործանիչ կախվածությունը նվազի այնքան, որ հնարավոր լինի վերահսկողություն սահմանել»,- հավատացած են փորձագետները:
Ավելի վաղ հետազոտություններով ապացուցվել էր, որ օկսիտոցինի օգնությամբ կարելի է մարդու վստահությունը մեծացնել ու նվազեցնել վախերը: Հորմոնը զգալիորեն ազդում է նաև միջանձնային հարաբերությունների կարգավորման վրա, ինչը  նշանակում է, որ կարելի է բուժել աուտիզմն ու Ասպերհերի համախտանիշը, որի ժամանակ մարդու շփումը մյուս մարդկանց հետ ծայրահեղ դժվարանում է:

No comments:

Post a Comment