ԻՏԱԼԻԱՆ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ Է


Այսօր ավարտվեց Եվրո 2012-ի 1/4-րդ եզրափակիչ փուլի վերջին` Իտալի-Անգլիան հանդիպումը: Ողջ Եվրո 2012-ի ընթացքում սա առաջին դեպքն էր, երբ 90 րոպեների ընթացքում հաշիվը այդպես էլ չբացվեց և ֆուտբոլիստները ստիպված էին խաղալու ավելացված ժամանակահատվածում: Այդ 30 րոպեների ընթացքում նույնպես գոլ չգրանցվեց և գործը հասավ հետխաղյա 11 մետրանոցներին:

Բախտի քմահաճույքին մնաց խաղի ելքը և հետխաղյա 11 մետրանոցները ավարտվեց 2:4 հաշվով: Իտալիայից վրիպեց Մոնտոլիվոն, իսկ Անգլիայից` Էշլի Յանգը և Էշլի Քոուլը:
Իտալիան դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ նրանց սպասում է գերմանական «մեքենան»:
Ի դեպ խաղի լավագույն խաղացող ճանաչվեց Իտալիայի դարպասապահ Բուֆֆոնը:
 

No comments:

Post a Comment