EURO 2012 Խմբային խմբի ամփոփում

Եվրոպայի առաջնության խմբային փուլն այս անգամ բավականին գոլառատ ու գեղեցիկ ստացվեց: Ամբողջ փուլի ընթացքում չգրանցվեց և ոչ մի 0-0 հաշիվ:

Սկսենք առաջին՝ «Ա» խմբից: Չեխիան, Լեհաստանը, Ռուսաստանն ու Հունաստանն ընդգրկված էին այս խմբում: Առաջին խաղը, որ կայացավ այս խմբի շրջանակներում, Լեհաստանի և Հունաստանի հավաքականների միջև էր: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով: Այս տուրում Ռուսաստանի հավաքականի մրցակիցը Չեխիայի ազգային ընտրանին էր: Թիմերի միջև տեղի ունեցած հանդիպումն էլ ունեցավ հաղթական ավարտ ռուսների համար. թիմը հաղթեց բավականին տպավորիչ, հետագայի համար հուսադրող՝ 4-1 հաշվով: Երկրորդ տուրն սկսվեց Հունաստանի ու Չեխիայի հավաքականների հանդիպումով: Այս խաղում առավելության հասավ Չեխիայի հավաքականը՝ հաղթելով կամային՝ 1-2 հաշվով: Մյուս խաղում թիմերը «հաշտվեցին»՝ տալով հանդիպմանը ոչ-ոքի արդյունք՝ 1-1: Երրորդ՝ վերջին տուրում իրար բախվեցին Չեխիա - Լեհաստան ու Հունաստան - Ռուսաստան թիմերը: Երկու խաղում էլ գրանցվեց նվազագույն հաշվով հաղթանակ՝ և´ Չեխիան, և´ Հունաստանը, ուղարկելով մրցակցի դարպասը մեկ գնդակ, որոշեցին այս խմբի առաջատարներին: Այսպիսով՝ այս խմբից դուրս եկան Չեխիայի ու Հունաստանի հավաքականները:

 Խումբ Ա

ԹիմերԽՄ
Czech Republic  Չեխիա36
Greece  Հունաստան34
Russia  Ռուսաստան34
Poland  Լեհաստան32

 «Բ» խումբը համարվում էր մահվան խումբ:Այս խմբում իր սպասելիքները չարդարացրեց Հոլանդիայի ընտրանին:  Առաջին խաղը Հոլանդիայի ու Դանիայի հավաքականների միջև էր: Այս խաղում եղավ առաջին անակնկալը. Դանիան նվազագույն հաշվով հաղթեց հոլանդացիներին: Իսկ զուգահեռ խաղում Գերմանիայի ազգային ընտրանին տարավ իր առաջին հաղթանակը մրցաշարում հաղթողի հավակնորդներից մեկի՝ Պորտուգալիայի նկատմամբ՝ 1-0: Երկրորդ տուրում Դանիայի հավաքականը ուժերը չափեց Պորտուգալիայի հավաքականի հետ և թույլ գտնվեց՝ տանուլ տալով խաղը 2-3 հաշվով: Դանիան դարձավ մրցաշարի գլխավոր անակնկալներից մեկը և արժանի պայքար մղեց իր խմբում ընդգրկված մյուս երեք հզոր ընտրանիների դեմ: Հոլանդիան ևս մեկ անգամ ձախողվեց. Գերմանիան հաղթեց 1-2 հաշվով ու դարձավ խմբի միանձնյա առաջատարը: Վերջին տուրում Գրեմանիան ևս կարողացավ առավելության հասնել մրցակցի նկատմամբ՝ վաստակելով ինը հնարավորից ինը միավոր: Իսկ Պորտուգալիան, 2-1 հաշվով հաղթանակ տանելով Հոլանդիայի նկատմամբ, երկրորդ տեղով ապահովեց հաջորդ փուլի ուղեգիրը:

Խումբ Բ

ԹիմերԽՄ
Germany   Գերմանիա39
Portugal   Պորտուգալիա36
Denmark    Դանիա33
Netherlands    Հոլանդիա30

  «Գ» խմբում բավականին հետաքրքիր պայքար ստացվեց: Առաջին խաղը խմբի հավակնորդների՝ Իտալիայի ու Իսպանիայի հավաքականների միջև էր: Այս հանդիպումը ավարտվեց 1-1 հաշվով: Զուգահեռ խաղում խորվաթները վստահ՝ 1-3 հաշվով հաղթանակ տարան Իռլանդիայի նկատմամբ՝ դառնալով խմբի առաջատարը: Երկրորդ տուրն սկսվեց Իտալիա - Խորվաթիա խաղով, որն իտալացիների համար դարձավ նախորդ հանդիպման կրկնությունը. հանդիպումն ավարտվեց 1-1: Իսկ ահա Իսպանիայի ընտրանին, օգտվելով վերոնշյալ խաղի արդյունքից, տարավ 4-0 հաշվով ջախջախիչ հաղթանակ իռլանդացիների հանդեպ: Առջևում վերջին տուրն էր: Խորվաթիան, չնայած մրցակցից ոչ պակաս լավ խաղալուն, 88-րդ րոպեին գնդակ ընդունեց սեփական դարապասն ու պարտվեց:Իտալիայի հավաքականն էլ իր հերթին 2-0 հաշվով հաղթեց Իռլանդիային ու զբաղեցրեց 2-րդ հորիզոնականն այս խմբում:

Խումբ Գ

ԹիմերԽՄ
Spain Իսպանիա37
Italy Իտալիա35
Croatia Խորվաթիա34
Republic of Ireland Իռլանդիա30

 Հետաքրքիր ստացվեց նաև պայքարը «Դ» խմբում: Այս խմբում միչև վերջին պահը բոլոր թիմերը, բացի Շվեդիայից, կարող էին անցնել քառորդ եզրափակիչ, սակայն եղավ այնպես, ինչպես սպասում ու կանխատեսում էին շատերը. Անգլիան ու Ֆրանսիան  դուրս եկան հաջորդ փուլ: Առաջին խաղում իրար բախվեցին խմբի առաջատարները՝ Ֆրանսիան ու Անգլիան: Խաղն ավարտվեց 1-1 հաշվով: Իսկ խմբի մյուս խաղում ուկրաինացիները կարողացան կամային՝ 2-1 հաշվով հաղթանակ տանել Շվեդիայի հանդեպ: Հաջորդ խաղում Ֆրանսիան 2-0 հաշվով հաղթեց Ուկրաինային, իսկ Անգլիան 2-3 հաշվով հաղթեց Շվեդիային: Այսինքն՝ Շվեդիայից բացի, բոլոր թիմերն իրենց պահոցում ունեցան մեկական հաղթանակ: Վերջին տուրը որոշիչ էր. Անգլիան հաղթեց Ուկրաինային ու գրավեց առաջին տեղը, իսկ Ֆրանսիան, չնայած 0-2 հաշվով պարտվելուն, զբաղեցրեց 2-րդ հորիզոնականն ու դուրս եկավ մեկ չորրորդ եզրափակիչ:

Խումբ Դ

ԹիմերԽՄ
England  Անգլիա37
France  Ֆրանսիա34
Ukraine  Ուկրաինա33
Sweden  Շվեդիա33

 Եվրո-2012-ի քառորդ եզրափակչում կհանդիպեն հետևյալ զույգերը՝

21.06     Չեխիա  
22.45
    Պորտուգալիա
Մրցավար: Հովարդ Վեբ(Անգլիա) Մարզադաշտ: Վարշավայի Ազգային Ստադիոն, Վարշավա, Լեհաստան

22.06    Գերմանիա
22.45
      Հունաստան
Մրցավար :Դամիր Սկոմինա (Սլովենիա) Մարզադաշտ: Առենա Գդանսկ, Գդանսկ,Լեհաստան
23.06    Իսպանիա
22.45
Ֆրանսիա
Մրցավար: Նիկոլյա Ռիզոլլի (Իտալիա) Մարզադաշտ : Դոնբասս Առենա,Դոնեցկ ,Ուկրաինա





24.06   Անգլիա
22.45
   Իտալիա
Մրցավար: Պեդրո Պրոենցա (Պորտուգալիա) Մարզադաշտ: Օլիմպիական Ստադիոն, Կիև,Ուկրաինա















No comments:

Post a Comment