Իտալիա 0-4 Իսպանիա

 
Եվրոպայի առաջնության եզրափակիչ հանդիպման շրջանակներում իրար բախվեցին Իտալիայի և Իսպանիայի ընտրանիները:Խաղը շատ ծանր ստացվեց Իտալիայի համար : Խաղի 14-րդ րոպեին Դավիդ Սիլվայի գլխի հարվածից հետո գնդակը հայտնվեց Ջիջի Բուֆֆոնի պաշտպանած դարպասը:
7 րոպե անց Ջորջիո Կիելինին ստացավ վնասվածք և փոխարինվեց և խաղադաշտ դուրս եկավ Բալզարետտին:Իսպանիան մի փոքր զիջեց տարածքային և խաղային առավելությունը Իտալիային:Չնայած դրան Իսպանիան խաղակեսի վերջում զարգացրեց առավելությունը:Գոլի հեղինակ դարձավ Խորդի Ալբան,ով մյուս մրցաշրջանը կսկսի Բարսելոնայում:Առաջին խաղակեսը ավարտվեց 2-0 հաշվով:
Երկրորդ խաղակեսի սկզբում Իտալիայի մարզիչ Չեզարո Պրանդելլին դիմեց լուրջ քայլերի՝ խաղադաշտ դուրս եկավ Անտոնիո Դի Նատալեն:Վերջինս շատ ակտիվ մտավ խաղի մեջ, սակայն չօգտագործեց մի քանի պահ . շատ լավ խաղաց Կասիլիասը:Խաղի 57-րդ րոպեին Իտալիան կատարեց վերջին փոփոխությունը:Խաղադաշտ դուրս եկած Տիագո Մոտտան 65-րդ րոպեին վնասվածք ստացավ և ծանր վիճակում հայտնված Իտալիան էլ ավելի ծանր վիճակում հայտնվեց:Դրանից հետո Իտալիան և ֆիզիկապես և հոգեպես կոտրվեց:84-րդ  88-րդ րոպեներին գոլերի հեղինակներ դարձան Չելսիի ֆուտբոլիստներ Տոռեսը և Մատան:Այսպիսով գրանցվեց Եվրոպայի առաջնությունների եզրափակիչների ամենախոշոր հաշիվը: 
 

 
 
 

No comments:

Post a Comment