
“Մեր երեխաները ամբողջ կյանքի համար վնաս են կրել”, — ասում են ծնողները , հիշելով, թե ինչպես էին լաց լինող երեխաների հետ փախչում Cineworld կինոթատրոնից: Առավոտյան կինոսեանսը ոչ մի վտանգ չէր ներկայացնում, հանդիսատեսը, որի մեծ մասը մանկահասակ երեխաներ էին , եկել էր դիտելու “Մադագասկար -ի” հերթական մասը: Սակայն , երբ դահլիճում լույսերը մարվեցին, սիրելի Ալեքս առյուծի և նրա բարեկամների փոխարեն էկրանին երևացին արյունոտ կնոջ պատկերներ: Պետք է նկատել, որ ” Արտասովոր երևույթ 4″ ֆիլմը չի թույլատրվում դիտել մինչև 15 տարեկան երեխաներին:
32-ամյա Նատաշա Լյուիսը եկել էր կինո իր 8-ամյա տղայի`Դիլանի հետ: ” Երբ ֆիլմը սկսվեց, ես մտածեցի, որ ինչ-որ բան այն չէ: Հետո ճանաչեցի տեսարան սարսափ ֆիլմից, որը ես տեսել էի մի քանի տարի առաջ,-հիշում է կինը:-Այդ սարսափը ստիպում է վեր թռչել նույնիսկ տղամարկանց: Այդ պատճառով չեք պատկերացնի այն վախը, որ երևաց երեխաների դեմքերին: Տեսահոլովակը տևել է երկու րոպե, բայց դա բավական էր, որ նրանք մահու չափ վախենային: Բոլորը փախչում էին դեպի դուրս, երեխաները գոռում էին և լաց լինում: Բոլորը շատ ազդված էին”: Լյուսը կարծում է, որ պատահածը երեխաներն ամբողջ կյանքում կհիշեն:
Կինոթատրոնի աշխատակիցները ներողություն են խնդրել այցելուներից, վերեդարձրել են տոմսերի գումարները և առաջարկել անվճար դիտել
“Մադագասկար 3″-ի հաջորդ սեանսը, որը պետք է սկսվեր 30 րոպեից:
“Մադագասկար 3″-ի հաջորդ սեանսը, որը պետք է սկսվեր 30 րոպեից:
No comments:
Post a Comment