ՍԻՐՈ ՔԱՂԱՔՆԵՐԸ

Կան այնպիսի քաղաքներ, որտեղ ամեն օր կարծես տոն է: Հատկապես սիրո հարցում… Սիրահարված զույգերն այնտեղից աշխարհին նայում են վարդագույն ակնոցներով:
Վենետիկ
 
 Մակույկավարների քաղաքն արդեն վաղուց է համարվում սիրո քաղաք: Վերջիվերջո այստեղ է աշխարհ եկել ու ապրել հայտնի Կազանովան: Վենետիկում գնալու շատ վայրեր կան, օրինակ` սուրբ Մարկոսի բազիլիկան, որտեղ պահպանվում են նրա մասունքները: Վենետիկցի առևտրականները գողացել են դրանք Ալեքսանդրիայից և բերել հայրենիք: Բազիլիկայի և նավակայանի միջև երկու սյուն կա, որոնք ավելի քան 800 տարեկան են: Դրանց մոտակայքում ի կատար էին ածվում մահապատիժները, իսկ վենետիկցիները սնահավատ ազգ են, ուստի նրանք նախընտրում են դրանց միջով չանցնել: Վենետիկում սուրճի ամենահայտնի խանութը Caffe Florian-ն է: Հուշանվերներ գտնելու համար կարելի է գնալ Ռիալտոյի կամուրջի մոտ, որտեղ գտնվում է վենետիկյան դիմակների ամենամեծ հավաքածուն: Դասական մոդելը Bauta-ն է, որը կարելի է կրել անգամ ուտելիս և խմելիս: Վենետիկում արժե գնալ նաև Հոգոցների կամուրջ, որը կառուցվել է 1602թ.-ին և իր անվանումը ստացել է այն պատճառով, որ այդ կամրջով էին անց կացնում մահապատժի գնացող հանցագործներին:
Լաս-Վեգաս
 
Հենց Վեգասում են ամուսնացել Էլվիս Փրեսլին, Բրյուս Ուիլիսսը և Ռիչարդ Գիրը: Այժմ քաղաքի ամենատեսարժան բանը հարսանիքներն են, որոնք իրականացվում են տարբեր թեմատիկաներով: Կարևոր չէ, թե որ լեզվով է գրանցվում ամուսնությունը: Պետք չի նաև անհանգստանալ, որ հարսանիքին ներկա չեն հարազատները, որովհետև եկեղեցում կա նաև օնլայն հեռարձակում, որն ապահովում է հարազատների հետ կապը համացանցի միջոցով: Հաջողությանը հավատացողները հաստատ իրենց բախտը կփորձեն նաև մի շարք խաղատներում: Հետաքրքիր է, որ այստեղից ամենաշատը հարսանեկան մեղրամսի մեկնում են Փարիզ:
Փարիզ
 
Երկար տարիներ շարունակ Փարիզը համարվում է սիրահարների քաղաք: Մոռանում եք ժամանակի մասին և վայելում միայն պահի ընձեռած հաճույքը: Ոչ ոք չի կարող բացատրել, թե ինչ կախարդական ուժ կա Էլֆելյան աշտարակի տակ համբույրի մեջ, սակայն ողջ շրջակայքը լի է ռոմանտիկայով: Իր պուրակներով և գեղեցիկ ճարտարապետությամբ Փարիզը նպաստում է սիրահարված զույգերի` հենց Փարիզն ընտրելուն: Որոշ ռեստորաններում սիրո համն առկա է անգամ ճաշացանկում: Օրինակ Մոնմարտրի ռեստորաններում ճաշել են այնպիսի նկարիչներ, ինչպիսիք են Վան Գոգն ու Պիկասսոն:

No comments:

Post a Comment