Հալվան օգտակար է նյարդային համակարգի համար

Դիետոլոգները խորհուրդ են տալիս համատեղել օգտակարը հաճելիի հետ` օգտագործելով առողջարար ուտեստներ: Գիտնականները պարզել են, որ հալվան ունակ է երիտասարդ պահել օրգանիզմն ու կոփել առողջությունը: Հիմնականում այն օգտակար է արյան շրջանառության և նյարդային համակարգի համար:
Ճիշտ պատրաստման դեպքում հալվան աղբյուր է հանդիսանում այնպիսի օգտակար միացությունների, ինչպիսիք են նատրիումը, մագնեզիումը, սպիտակուցները, կալցիումը, երկաթը, ցինկը, ֆոսֆորը և այլն:   Իր օգտակարության շնորհիվ այն նաև խորհուրդ է տրվում երեխաներին: Այն անհրաժեշտ է երեխաների տեսողության համար, ինպես նաև արյան շրջանառության , հիշողության ամրապնդման և դիմադրողականության բարձրացման համար: Օգտակար հալվան պետք է պատրաստված լինի միայն բնական հումքից. բաղադրության մեջ չեպտք է լինեն ներկանյութեր և արհեստական միացություններ: Սակայն այս ամենի հետ մեկտեղ հալվան ունի նաև մեկ թերություն` յուղային է: Եվ առողջությունն ամրապնդելու համար խորհուրդ է տրվում օգտագործել օրական 50 գրամ:

No comments:

Post a Comment