Ծառերի լեզուն

Աֆրիկայի որոշ ակացիաներ, զարմանալի հատկություններ ունեն:
Երբ այծը սկսում էր տերևներից ուտել, ծառը փոխում էր իր հյութի քիմիական բաղադրությունը `այն թունավոր դարձնելով: Կենդանիները նկատում են, որ տերևների համը փոխվել է և գնում են հարևան ծառի մոտ: Սակայն ակացիան ընդունակ է հոտ արձակել և այդ կերպ իր <<քույրերին>> զգուշացնել թշնամու ներկայության մասին: Մի քանի րոպեի ընթացքում դրանք ուտելու համար դառնում են ոչ պիտանի: Խոտակերները սկսում են ակացիա որոնել, որոնք ավելի հետու են գտնվում, որպեսզի տագնապի ազդանշանը նրանց հասած չլինի: Պատահում է այնպես, որ հովիվները հոտը քշում են ցանկապատ տարածություններ, որտեղ գտնվում են ակացիաների խմբեր: Արդյունքում կենդանիների կողմից հարձակման ենթարկված առաջին իսկ ակացիան հարևաններին նախազգուշացնում է, սակայն այծերն այլ ելք չունեն քան պոկել թունավոր տերևները: Շատ նախիրներ ոչնչացել են թունավորումից, որի պատճառը մարդիկ երկար ժամանակ չէին կարողանում հասկանալ:

No comments:

Post a Comment