Մեր անունն է հայկական ֆուտբոլ

Երեկ Հայաստանի ազգային հավաքականը 4։1 հաշվով հաղթանակ տարավ Մակեդոնիայի հավաքականին։
Հանդիպման հաշիվը Հայաստանի հավաքականը բացեց 28-րդ րոպեին: Յուրա Մովսիսյանը շրջանցեց երեք պաշտպանների, հետփոխանցում կատարեց եւ Մարկոս Պիզելին գրավեց Մակեդոնիայի դարպասը:
Մարկոս Պիզելիի գոլից ընդամենը վեց րոպե անց` 34-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը հեռու տարածությունից գերազանց հարվածով գրավեց մրցակցի դարպասը:
Երկրորդ խաղակեսի սկզբում Հենրիխ Մխիթարյանը երկու անգամ մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ, սակայն երկու դեպքում էլ հարվածը ուժեղ չստացվեց եւ դարպասապահը փրկեց դրությունը:
53-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստացավ Վելիչե Շումուլիկոսկին եւ Մակեդոնիայի հավաքականը մնաց տասը ֆուտբոլիստներով:
Դեղին քարտ ստացավ նաեւ Կարլեն Մկրտչյանը, որը սեպտեմբերի 11-ին բաց կթողնի Դուբլինում կայանալիք Իռլանդիայի հավաքականի հետ վճռական հանդիպումը:
69-րդ րոպեին երկրորդ գոլային փոխանցումը կատարեց Յուրա Մովսիսյանը, իսկ հաշիվը 3:0 դարձրեց Գեւորգ Ղազարյանը:
Հանդիպման ավարտից 4 րոպե առաջ հյուրերը կարողացան խփել հեղինակության գոլը: Աչքի ընկավ Վանչե Շիկովը:
Ավելացված առաջին րոպեին Արթուր Սարկիսովը փոխանցում ստացավ Յուրա Մովսիսյանից, հետեւում թողեց երկու պաշտպաններին ու դարպասապահին եւ հաշիվը դարձրեց 4:1:
Հայաստանի հավաքականը հաղթեց 4:1 հաշվով եւ B խմբում 17 միավորով հավասարվեց մեկ հանդիպում պակաս անցկացրած առաջատար Ռուսաստանին: Հայաստանի հավաքականը 9 հանդիպումներում խփել է 21 գոլ, բաց է թողել ընդամենը 8 գնդակ:
Ընտրական մրցաշարի վերջին հանդիպումը Հայաստանը կանցկացնի հոկտեմբերի 11-ին Դուբլինում իռլանդացիների հետ: Կեցցեք տղաներ, մենք հավատում ենք ձեր հաղթանակներին։

 
 

2 comments:

Anonymous said...

ուզում եմ մի բան հարցնել Ձեր բլոգի գաջետներում ինչպես եք տեղադրել «Բաժիններ» գաջետը...

Աշոտ Բաղդասարյան said...

Ընտրեք գաջետներ բաժնի basics ենթաբաժնի Labels-ը:

Post a Comment