ՈՒԵՖԱ-ն պա՞րտք էր Իռլանդիային


Սլովակիայի հայկական համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանը հայտնում է, որ երկուշաբթի օրը նրա գրասենյակ այցելել են Սլովակիայի ֆուտբոլի մի շարք պատասխանատու անձիք, որոնք հայտնել են, որ տիրապետում են Հայաստան Իռլանդիա սպասվող ֆուտբոլային խաղի սպասվելիք դատավարության շուրջ կարևոր տեղեկատվության: Ըստ նրանց, կան կասկածներ, որ իսպանացի դատավոր Իտուռռալդե Գոնսալեսը ստացել է կարգադրություն հանդիպումն այնպես վարելու, որ իռլանդացիներն անցնեն հաջորդ եզրագիծ: Պատճառը բացատրվում էր նրանով, որ Եվրոպայի ֆուտբոլի ֆեդերացիան պարտք է Իռլանդիայի հավաքականին, 2010թ-ի աշխարհի առաջնության եզրափակիչի ուղեգիր ձեռք բերելու ճանապարհին, Ֆրանսիայի հավաքականի հետ խաղի ժամանակ տեղի ունեցած անարդարության համար: Այդ խաղի ժամանակ հայտնի ֆրանսիացի հարձակվող Թերի Անրին ակնհայտորեն ձեռքով էր խփել գոլը, որը դատավորի կողմից գրանցվել էր որպես մաքուր խաղ:Այս մասին Գրիգորյանը փորձել է տեղյակ պահել երեկվա ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը, սակայն ապարդյուն, քանի որ նրանց բջջայիններն անջատված են եղել օրվա ընթացքում: Այն ինչին ականատես եղան խաղի ընթացքում ֆուտբոլասեր հանդիսատեներն ապացուցեց վերոհիշյալ կասկածների ճշմարտացիությունը. հայկական հավաքականի դարպասապահը կրծքով կասեցրեց գնդակը տուգանային հրապարակից դուրս տարածքում և անարդարացիորեն պատժվեց կարմիր քարտով, ընդ որում այն դեպքում, երբ իռլանդացի հարձակվող Սայմն Կոքսն ինքն էր ձեռքով խաղացել գնդակի հետ հարվածելու պահին:
Չնայած Հայաստանի հավաքականի ցուցադրած գեղեցիկ և դրվատանքի արժանի ֆուտբոլին, հիանալի ցուցանիշներ ունեցող մեր հավաքականը կորցրեց 2012 թ-ի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հնարավորությունը:
Իսկ միլիոնավոր ֆուտբոլասերների սրտին մնաց անարդարացիության ծանր նստվածքը: Դատավոր Գոնսալեսը, որը վարում էր իր միջազգային վերջին խաղն, ամենայն հավանականությամբ, նույնիսկ փոքր պատժի կամ պարսավանքի չի արժանանալու ցավոք:
Հ.Գ. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պետք է լրջորեն զբաղվի այս հարցով:

No comments:

Post a Comment