Գազարը պաշտպանում է քաղցկեղից

Գազարը և բոլոր մյուս դեղին բանջարեղեններն ու մրգերը հարուստ են բետա-կարոտինով, որը մարդու օրգանիզմում վերափոխվում է վիտամին A-ի: Հաստատված է, որ բետա-կարոտինը օգնում է կանխարգելել քաղցկեղը:
Իսկապես գազարը պաշտպանում է քաղցկեղից
Վիտամինները կարելի է բաժանել 2 մեծ խմբի`ջրում լուծվող և ճարպում լուծվող: Ջրալույծ վիտամինները (B կոմպլեքս և C) մեծ նդիրներ չեն ստեղծում, քանի որ դրանց ավելցուկը հեշտությամբ հեռացվում է մեզի հետ:
Այլ են ճարպալույծ վիտամիններ (A, D և E): Դրանց ավելցուկը օրգնանիզմից հեռացվում է միայն օգտագործման միջոցով: Մեծ քանակությամբ վիտամին A-ն սկսում է ներգործել իբրև թունանյութ, և կարող է առաջացնել գլխացավ, հոդացավ, մաշկի ախտահարումներ և մազերի կորուստ: Ելնելով դրա պոտենցիալ թունավոր լինելու այս հատկությունից այժմ բժշկությունը սահմանափակում է վիտամին A-ի և մյուս ճարպալույծ վիտամինների քանակը սննդային հավելումների մեջ:
Բետա-կարոտինը այսպիսի սահմանափակումներ չունի: Օրգանիզմը կարող է դրանից այնքան վիտամին A սինթեզել, որքան իրեն անհրաժեշտ է, իսկ ավելցուկը այլ ուղիներով վերամշակել: Այդ պատճառով, մեր օրերում նկատվում է պատիճներով և հաբերով վիտամին A-ն բետա-կարոտինով փոխարինելու միտում:
Սա ցույց է տալիս, թե ինչպես է մարդու օրգանիզմը օգտագործում սնունդը: Վիտամինները, միկրոէլեմենտները և սննդարար նյութերը բնական մթերքներում պարունակվում են հենց այն ձևով, որն ավելի հեշտ է յուրացվում օրգանիզմի կողմից: Բայց եթե որևէ նյութ կամ մթերք մենք սկսում ենք օգտագործել անթույլատրելի քանակությամբ կամ թեթևամտորեն փորձարկումներ ենք անում սննդի բաղադրության հետ, ապա կարող ենք խախտել ամբողջ հաշվեկշիռը:

No comments:

Post a Comment