Ամենաերջանիկ պետությունը Ֆինլանդիան է, ամենադժբախտը` Սուդանն ու Զիմբաբվեն

Ֆինլանդիան ճանաչվել է աշխարհի ամենաերջանիկ երկիրը: Նման եզրակացություն են կատարել բրիտանական Legatum կենտրոնի փորձագետները` որոնք հրապարակել են «երջանկության վարկանիշը», որում ընդգրկված են աշխարհի 104 երկրներ:
Երկրներին գնահատական է տրվել 79 չափանիշերով: Դրանց թվում են բնակիչների նյութական բարեկեցությունը, կենսամակարդակը, կրթությունը, անձնական ազատությունները, անվտանգությունը և այլն: Ֆինլանդիային ամենաերջանիկ երկրների ցուցակում հաջորդում են Շվեյցարիան, Շվեդիան, Դանիան, Նորվեգիան  և Ավստրալիան: ԱՄՆ-ն 9-րդ հորիզոնականում է:

Հայաստանը երջանիկ երկրների վարկանիշում ընդգրկված չէ:
Իսկ ամենադժբախտ երկրներ են ճանաչվել Եմենը, Սուդանը և Զիմբաբվեն: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երկրի հարստությունը կախված է ոչ միայն ՀՆԱ-ից, այլ նաև այդ երկրի քաղաքացիների երջանկությունից, առողջությունից և ազատությունից:

No comments:

Post a Comment