Աչքի գույնը և դրա նշանակությունները

Հին ժամանակներից մարդիկ մեծ ուշադրություն էին դարձնում աչքերի գույնին:Արտաքին աշխարհից եկած ինֆորմացիայի մեծ մասը մենք ընկալում ենք մեր աչքերի միջոցով:Աչքի գույնը շատ բան կարող է ասել  մարդու մասին հակվածություններ, թերություններ, բնավորության գծեր և այլն: Բացահայտենք մեզ շրջապատող մարդկանց ըստ նրանց աչքերի գույնի:
Աչքի գույնը և դրա նշանակությունները  
Սև աչքեր
Աչքի գույնը և դրա նշանակությունները
Սև աչքեր ունեցող մարդիկ նախաձեռնող են,հասնում են այն ամենին,ինչ ցանկանում են կյանքում: Նրանք ունեն մեծ ինքնավստահություն և հսկայական  կամքի ուժ:Հավակնոտ և փառասեր են,միշտ ձգտում են աչքի ընկնել: Նրանք մեծ հաջողություն են վայելում հակառակ սեռի մոտ,մեծամասամբ ի շնորհիվ իրենց հայացքի,որի մեջ խորտակվում է նայողը: Սև աչքեր ունեցողները սիրատոչոր և կրքոտ բնավորություն ունեն: Սիրահարվելով այսպիսի մարդու դուք շրջապատված կլինեք սիրով և հոգատարությամբ: Նրանք կլանված են սիրով,և ոչ-մի խոչընդոտ չի կարող նրանց կանգնեցնել հասնել երկրպագության առարկային: Երբեմն նրանք կարող են առանց մտածելու անցնել ծառացած խնդրի լուծմանը,ինչը բացասական հետևանքների կբերի: Ուստի սև գույնի աչքեր ունեցողներին խորհուրդ է տրվում ավելի հանգիստ ընկալել կյանքն ու իրականությունը,զբաղվել սպորտով`ծախսելու համար էներգիայի հսկայական պաշարները,որով օժվտած են սև աչքեր ունեցող մարդիկ:
Կանաչ աչքեր
Աչքի գույնը և դրա նշանակությունները
Կանաչ աչքեր ունեցողներն զգայուն,կարեկից և մեծահոգի մարդիկ են:Նրանց սերը բոլոր դեպքերում իսկական և կրքոտ է,նրանք միշտ հավատարիմ են  իրենց երկրորդ կեսին,սակայն երբեք չեն ների անհավատարմությունը և վիրավորանքը`անգամ ամենամոտ մարդուն:Իսկակական ասպետները տարբերվում են աչքերի կանաչ գույնով:Նրանց սիրում են ընկերները հավատարմության և փափուկ բնավորության համար:Նրանք շատ համբերատար են,կարող են ժամերով լսել խոսակցին: Կանաչ աչքերով մարդիկ ունեն մի շարք դրական հատկանիշներ ի տարբերություն ուրիշ գույնի աչքեր ունեցողների:Ըստ հոգեբանների,կանաչ աչքերով մարդիկ ամենահաջողակն են,քանի որ նախընտրում են հանգստությունն ու կայունությունը,սակայն սիրում են ճախրել երազներում: Շատ դժվար է հասկանալ կանաչ աչքերով մարդկանց.նրանք կարող են լինել և լավ ընկերներ,և սկզբունքային ղեկավարներ,և հավատարիմ զուգընկերներ:Սակայն պետք չէ չարաշահել նրանց նրանց վստահությունը,այլապես նրանք կվերածվեն ուժեղ և խիստ թշնամու:
Երկնագույն(բաց կապույտ) աչքեր
Աչքի գույնը և դրա նշանակությունները
Անուղղելի ռոմանտիկ են երկնագույն աչքեր ունեցողները`պարզ,բայց ոչ պարզունակ բնավորությամբ:Նրանք ունեն իրենց ուրույն զգացմունքայնությունն ու հրապուրանքը: Կարող են ինքնամոռաց սիրահարվել և տրվել սիրեցյալին և հոգով,և մարմնով:Նրանք շատ շուտ են բորբոքվում և կորցնում են իրավիճակը սառը դատելու կարողությունը: Ունեն շատ լավ զարգացած պարտքի զգացողություն,երբեք չեն մոռանա արված լավությունը:Նրանք հիշաչար և հակասական մարդիկ են,միշտ պայքարում են ճշարտության համար,անգամ երբ սխալ են լինում:Անբեկանելի են որոշումներ ընդունելիս,երբեմն անգամ անընդունակ են հասկանալ դիմացինին: Երկնագույն աչքերով  մարդկանց խորհուրդ է տրվում սովորել երբեմն փոխզիճումների գնալ դիմացինի հետ:
Դարչնագույն աչքեր
Աչքի գույնը և դրա նշանակությունները
Դարչնագույն աչքեր ունի Հայաստանի բնակչության մեծամասնությունը,սակայն սխալ է կարծել,թե բոլոր դարչնագույն աչքերով մարդիկ բնավորության նույն գծերն ունեն:Դարչնագույնն ունի շատ երանգներ,ուստի դրանց նշանակությունը փոխվում է երանգի հետ կապված:Դարչնագույն աչքերը սովորաբար պատկանում են գրավիչ և զգացմունքային մարդկանց,որոնց մեջ միացած են ջերմությունն ու մեղմությունը: Դարչնագույն աչքերով մարդիկ իրենց խառնվածքով տաքարյուն են և սիրառատ,սակայն այդ սիրահարվածությունը կարող է արագ մարել:Դարչնագույն աչքերով մարդիկ սակայն շատ քմահաճ են լինում ,ինչը թերևս  հանդիսանում նրանց միակ բացասական կողմը:Նրանց անհավասարակշիռ պահվածքը կարող է մի շարք խնդիրներ առաջացնել,սակայն այսպիսի մարդիկ հիշաչար չեն և մոռանում են պատահածը:Դարչնագույն աչքերով մարդիկ սակայն շատ կոմունիկատիվ և մարդամոտ են,նրանք երբեք խնդիրներ չեն ունենում շփման մեջ,կարող են լոզու գտնել տարբեր տեսակի և հայացքների մարդկանց հետ:
Մոխրագույն աչքեր
Աչքի գույնը և դրա նշանակությունները
Շատ աշխատասեր են մոխրագույն աչքեր ունեցողները: Այսպիսի մարդկան գլխավոր հատկանիշներն են զգուշությունը,կշռադատելու կարողությունը  և անսպառ հետաքրքրասիրությունը:Նրանք երբեք չեն հիասթափեցնում իրենց գործընկերներին,կարող են ցուցաբերել ուշագրավ համբերություն և հետևողականություն: Կենցաղը նրանց համար կարևոր չէ,նրանք հազվադեպ են նեղանում կամ ափերից դուրս գալիս: Նրանց կյանքը պլանավորված և նախագծված է,երբեմն թվում է անգամ,որ այս մարդիկ սառնասիրտ և անզգամ են:Նրանց չորության վերածվող զգաստությունը պայմանավորված է աչքի պիգմենտի առանձնահատկությամբ:Այսպիսի մարդիկ զգացմունքային չեն,թաքցնում են իրենց ներքին աշխարհը,սակայն հավատարիմ և հոգատար  են իրենց սիրելիների նկատմամբ:Նրանք հեշտորեն հաղթահարում են բոլոր դժվարությունները ի շնորհիվ արագ կողմնորոշվելու հատկության և անալիտիկ մտածողության:Երբեմն կարող են առաջանալ դժվարություններ այն խնդիրների լուծման մեջ,որոնք պահանջում են ֆիզիկական ուժ կամ զգացմունքային մոտեցում:Ավելի վճռական, ուժեղ ու համառ են  մուգ-մոխրագույն աչքերով մարդիկ:
Դեղին աչքեր
Աչքի գույնը և դրա նշանակությունները
Դեղին աչքերով մարդիկ շատ հազվադեպ են հանդիպում կյանքում:Այս գույնով բնութագրվում են օձերը ր վագրերը,ահա թե ինչու այս գույնի աչքերով մարդիկ ունենց նշյալ կենդանիներին բնորոշ բնավորության գծեր: Դեղին երանգն արտացոլում է տաքություն,սակայն այդ տաքությունն ուղղված է միայն շատ մոտ,փոքրաթիվ մարդկանց:Դեղին աչքերով մարդկանց չի կարելի անվանել հասարակ անձնավորություններ: Նրանց միտքե կտրուկ և լուսավոր է,ուստի կարող են ցանկացած իրավիճակից դուրս պրծնել:Նրանց բնորոշ արտիստիզմն ու ճկությունը թույլ է տալիս   ”ջրից չոր դուրս գալ”:  Սակայն, նրանց բնորոշ հուզականություն դարձնում է նրանց դյուրագրգիռ:Սիրելի մարդու համար դեղին աչքերով մարդիկ միշտ ամուր հենարան կլինեն`սատարող,օգնող ուժ: Վագրի աչքեր ունեցող մարդիկ միշտ կպաշտպանեն բարեկանմներին,առանց իմանալու արդյոք իրենք ճիշտ են,թե ոչ: Եթե ​​դուք վնասել նրանց, ապա վրեժ իրեն սպասել չի տա և կլինի անսպասելի: Նրանք շատ զգայուն են խարդախության  նկատմամբ եւ հեշտությամբ կարող են  բացահայտել սուտը:
Բաց-շագանակագույն աչքեր
Աչքի գույնը և դրա նշանակությունները
Բաց-շագանակագույն աչքեր ունեցող մարդկանց բնավորությունը խիստ տարբերվում է մուգ-շագանակագույն աչքեր ունեցող մարդկանց բնավորությունից: Այսպիսի մարդիկ շատ երազկոտ են,հաճախ ճախրում են երկնքում ,մտքով հեռուն են սլանում:Նրանց բնորոշ են բնավորության այնպիսի գծեր,որոնք են անվստահությունը,գաղտնիությունը,միայնակությունը:Նրանք շատ փխրուն  և նուրբ մարդիկ են,որոնք հեշտությամբ են ենթարկվում ուրիշի ազդեցությանը: Սակայն, քրտնաջան աշխատանքի և աշխատասիրության շնորհիվ , նրանք կարող են հաջողության հասնել: Չնայած երազելու հակմանը, այս մարդիկ կարող են միանգամայն գործնական լինել: Նրանք առանձնանում են հավատարմությամբ ու հաստատակամությամբ: Ցանկալի արդյունքին հասնելու համար այս մարդիկ  պետք է հավատան  իրենց ուժերին :

No comments:

Post a Comment