Իսկ դուք գիտեք, որ…

* Աշխարհի ամենամեծ խցանումը եղել է 172 կմ, խցանման մեջ է եղել 3 միլիոն մարդ:
* Էսկիմոսները կարողանում են տարբերել ձյան 40 երանգ:
* Խոզի օրգազմը (հայ. կտղունցք) տևում է 30 րոպե:
* Կանայք աչքերը թարթում են 2 անգամ ավելի շատ, քան տղամարդիկ:
* Ավանակի աչքերն այնպես են տեղակայված, որ նա միանգամից կարող է տեսնել իր 4 ոտքերը:
* Մարդկանց 97%-ը իրեն առաջարկված նոր գրիչով առաջինը կգրի իր անունը:
* Օրական 12 նորածին հանձնվում է սխալ ծնողների:
* Եթե Չինաստանի բոլոր մարդիկ կանգնեին աթոռներին ու միաժամանակ ցատկեին ներքև երկիրը իր ուղեծրից դուրս կգար:
* Ամեն օր աշխարհում տեղի է ունենում ավելի քան 100 միլիոն սեռական ակտ:

* Ցանկացած պահի աշխարհի բնակչության 0.7 %-ը խմած է:
* Կոալան օրվա ընթացքում 18-22 ժամը քնած վիճակում է:
* Ամենաերկար տարին եղել է մ. թ. 46թ-ին Հռոմում` 445 օր, ամենակարճ տարին  1752 թ-ին  Անգլիայում` 271 օր:
* Ավստրալիական վայրենին գործածում է մի քանի տասնյակ բառ, անգլիական անգրագետ գյուղացին ոչ ավել, քան 300 բառ:
* Ժամանակակից մտավորականը կենցաղում գործածում է 1000-1500 բառ:
* Ամենահարուստ բառապաշարը ունեցել է Շեքսպիրը` 15000 բառ, ոմանց հաշվով` 24000:
* Աշխարհի ամենահարուստ բառապաշար ունեցող լեզուն անգլերենն է` 600,000 բառ:
* Մեղվաբույնը միակ տեղն է աշխարհում, որին կայծակը երբեք չի խփում, լինի այն մեղվափչակ, քարածերպ թե մեղվափեթակ:Մեղվաբույնը վանում է հոսանքը:
* Մեկ մեղուն կշռում է մոտ 0,1 գրամ, բոռը կշռում է 2 գրամ:
* Մեղուն կրում է իր կշռից 20 անգամ ավելի բեռ, այն դեպքում, երբ ձին` միայն իր կշռի չափ:
* Մարդու մազի կյանքի տևողությունը 2-4 տարի է, այն մեկ ամսում երկարում է 1սմ:
* Մարդու մազն ավելի ամուր է նույն հաստությամբ պողպատից:
* Աֆրիկյան փղի ականջը նման է Աֆրիկային, իսկ Հնդկական փղինը` Հինդուստան թերակղզուն:
* Մրրկահավը կարող է օվկիանոսի վրայով սավառնել 6 օր շարունակ`  այդ ընթացքում չկատարելով թևի ոչ մի թափահարում:
* Որոշ միջատների արուներ կարող են էգերին զգալ 12կմ հեռավորությունից:
* Պանամա գլխարկները իրականում պատրաստվում են Պերուում:
* Մեծ կաղնին ամռանը (աճման շրջանում) արտազատում է 13000 լիտր ջուր:
* Ամեն տարի երկրի վրա ընկնում է 150 տոննա երկնաքարային մնացորդներ:

No comments:

Post a Comment