Հայտնի ֆիզիկոսների հումորներ

Հայտնի ֆիզիկների հումորներ

1. Մի անգամ , երբ Էյնշտեյնը քայլում էր  Փրինսթոնում , նրան մոտենում  է մի քիչ ճանաչված ֆիզիկ , ձեռքը դնում ուսին և ասում :
_ Ինչպե՞ս ես կոլեգա :
Էյնշտեյնը պատասխանում է :
_ կոլեգա՞ : Միթե՞ դուք էլ ռեվմատիզմ ունեք :
2. Նյուտոնը շատ էր սիրում տան համար ինչ-որ բան անել  ,երբ ազատ ժամանակ ուներ : Մի անգամ նա անցք է բացում դռան վրա , որ կատուն ազատ դուրս գա տնից : Իսկ երբ կատուն 6 ձագ է ունենում նա ևս 6 փոքր անցքեր է ավելացնում :
3. Մի անգամ պատահաբար մի ատոմային էներգիայի ուղղությամբ պրոֆեսսոր նստում է տրամվայ , որով մի բուժքույր հոգեբուժարանի հիվանդների էր  տեղափոխում :   Երբ բուժքույրը սկսում է հաշվել հիվանդներին , նա ասում էր:
_ Առաջին , երկրորդ , երրորդ , չորորդ … Իսկ դուք ո՞վ եք  :
_  Ես ատոմային էներգիայի կոմիսիայի ներկայացուցիչ եմ :
_ Հինգ , վեց , յոթ , …
4. Հայտնի գիտնական Էլիեզերի մոտ գալիս է մի երիտասարդ և հարցնում , թե ինչ պետք է անի, որ հայտնի գիտնական դառնա :
_ Պետք է հրաժարվել բոլոր հաճույքներից , բացի գիտությունը : Դու պետք է սովոչես սովին , ցրտին ու աղքատությանը : ԵՎ այդպես մինչև 40 տարեկանը :
_ Իսկ հետո ՞:
_ Իսկ հետո կսովորես :
Մի երկու հատ էլ մաթեմատիներից `
1. Մի անգամ Ֆերման ստանում է մի նամակ , որի մեջ նրան հարցնում էին , թե արդյոք 100895958169 թիվը պարզ է : Ի պատասխան նա գրում է :
_ Իհարկե պարզ չէ , դա 898423 _ի և 112303_ի արտադրյալն է :
2.  20_րդ դարի մեծ մաթեմատիկներից մեկը ` Պալ Էրդեշը , շատ երկար կյանք է ապրել : Երբ որ նրան հարցնում են , թե քանի տարեկան է , նա պատասխանում է :
_ 2.5 միլլիարդ : Քանի որ , երբ ես փոքր էի գիտնականները կարծում էին , որ երկրի տարիքը 2 միլլիարդ է , իսկ հիմա կարծում են , որ 4.5 միլլիարդ է :

No comments:

Post a Comment