Բանկոմատի գյուտարարը հայ է…

Բանկոմատի գյուտարարը հայ է...

Այսօր նույնիսկ հայերը դժվարանում են պատկերացնել իրենց առօրյան առանց բանկոմատների:Սակայն քչերը գիտեն, որ բանկոմատի գյուտարաը հայ է:  Այս մասին տեղեկություններ հրապարակվեցին բոլորովին վերջերս` Retail  Banking Research  հետազոտական ընկերության կողմից:Պարզվում է, որ աշխարհում բանկոմատի առաջին հեղինակային արտոնագիրը ստացել է Ամերիկայում բնակվող  Լյութեր  Ջորջ  Սիմոնյանը: Կանխիկ դրամ տրամադրող ավտոմատ սարքի ստեղծման  գաղափարը, որը հետագայում ստացավ  Bankomatic անունը,  Սիմոնյանի մոտ ծագեց 1939 թվականին: Այն ժամանակ նա զբաղված էր իր  ՌԵՖԼԵԿԹՈՆ կազմակերպությունում  ռենտգենյան ապարատի նախագծմամբ: Երբ սկզբնօրինակը  պատրաստ էր, նա նախնական պայմանագիր կնքեց  Նյու Յորքի  Citibank-ի հետ` իր սարքը 6 ամսով փորձնական  շահագործման ենթարկելու մասին: Սակայն այն ժամանակ չկար ներկայիս պահանջարկը, և կես տարի անց պայմանագիրը կասեցվեց:
Այսօր աշխարհը հեղեղված է բանկոմատներով, որոնց նախահայրը եղել է հայ: ԱՄՆ-ում ներկայումս կա 425000, Եվրոպայում` 378000, Ճապոնիայում` 190000, Չինաստանում` 138000, Ռուսաստանում` 80000 բանկոմատ:

No comments:

Post a Comment