Գերմարդիկ


Ինչպ՞ես անել, որպեսզի մարդը երկու անգամ ավելի արագ սովորի, ունենա կայծակնային արագություն և կարողանա միանգամից որոշում կայացնել:Այս հարցի պատասխանը գտնված է, սակայն այն կարող է վախեցնել բնակիչներին, որպեսզի ստեղծել գերմարդ, պետք է նրանց ուղեղում մարտկոց տեղադրել:  Առաջին սուպերմեները կլինեն ամերիկյան զինվորները: Ամերիկացի նեյրոկենսաբանները Նյու Մեքսիկոյի Համալսարանից, որոնք ֆինանսավորվում են ԱՄՆ-ի պաշտպանողական ծրագրերի վարչության կողմից, պարզել են, որ հոսանքը դուրս եկող սովորական 9 վոլտանոց մարտկոցից հասնելով գլխի որոշակի կետերին, կարող է լավացնել մարդու շարժողական ֆունկցիաները, հիշողությունը և ռեցեպտորները:
  Փորձարկամանը մասնակցել են կամավորներ, որոնք խաղացել են վիդեո խաղ: Բայց դա սովորական վիդեո խաղ չէ: Այն անվանվում է Darwars Ambush և օգտագործվում է հետևակային, ռազմաօդային, ծովային և այլ ստորաբաժանումների մարզումների համար: Խաղում կա իրականին մոտ մարտական միջավայր, և խաղացողը հնարավորություն է ստանում կրակել զենքից մասշտաբային վիրտուալ քարտեզների վրա, կառավարել մարտական մեքենաներ, ինքնաթիռներ և ուղղաթիռներ: Մարդիկ բաժանվել էին երկու խմբի. Մի խմբի մարդկանց գլուխներին միացրել էին հաստատուն 2—4 մԱ հոսանք տվող սարքեր :Մյուս խումբը առանց հոսանքի էր: Հոսանքով մարդիկ խաղը անցնում էին երկու անգամ արագ մյուսներից: Հասկանալի է, որ զինվորականները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում դեպի այս նախագիծը, որոնք ավելացնելով մարտկոցներ և լարեր զինվորի սաղավարտի մեջ, կարող են ստանալ ունիկալ մարտիկներ, որոնք կարող են ավելի արագ և ճիշտ կրակել:

No comments:

Post a Comment