Հետաքրքրիր է իմանալ…

Աշխարհի ամենաերկար բառը կազմված է 184 տառից: Դա Արիստոֆանի ստեղծագործություններից մեկի մեջ հանդիպող հունարեն բառ է:
Երկրագնդի ամենափոքր թփերը աճում են Գրենլանդիայում. դրանք թզուկ ուռենիներն են, որնց բարձրությունը 5 սմ-ից չի անցնում:
Հետաքրքրիր է իմանալ...

Աշխարհի ամենաերկար ավտոմոբիլը կառուցվել է 1929 թ., հատուկ պատվերով, ԱՄՆ-ում: Դրա երկարությունը 8.99 մ. է, ունի երկու գունավոր հեռուստացույց, տեսամագնիտոֆոն, 8 բարձրախոս, բար, սառնարան, չհրկիզվող պահարան, հեռախոս:
Բարձրակրունկ կոշիկները երևացել են ուշ միջնադարում: Դրանց հայրենիքը Փարիզն է: Բայց ինչո՞ւ պետք է կինն իր կոշիկները բարձր պահի և մարմնի ծանրությունը հենի ոտքերի թաթերի վրա: Ամեն ինչ սկսվել է փողոցների կեղտոտությունից: Փարիզի փողոցների մեծ մասը սալահատակված չէր, և մարդիկ մի փողոցից մյուսն անցնելու ժամանակ երբեմն խրվում էին ցեխի մեջ ու դուրս գալիս ամբողջովին կեղտոտված: Եվ ահա մի քանի հնարագետ կոշկակարներ ոտքը գետնից բարձր դնելու համար հնարեցին բարձր կրունկները, որ հարմար միջոց էր ցեխոտ փողոցներով անցնելու համար: Բոլոր փարիզցիները՝ կին թե տղամարդ, սկսեցին բարձր կրունկներով կոշիկներ հագնել: Բարձրակրունկ կոշիկները նորաձևությունների մայրաքաղաք Փարիզից տարածվեցին աշխարհի բոլոր կողմերը: Հետագայում տղամարդիկ դեն նետեցին իրենց բարձրակրունկները և հագան սովորական կոշիկներ: Իսկ կանայք հավատարիմ մնացին բարձր կրունկներով կոշիկներին…
Մորեխը բնության ստեղծած ամենաահավոր արհավիրքներից մեկն է: Ժողովուրդներ են անհետացել երկրի երեսից՝ մնալով առանց սննդի, երբ ագահ միջատներն անցել են նրանց տարածքով: Գիտական դիտարկումները ցույց են տվել, որ դրանց երամը կարող է մեկ օրում խժռել 80 հազար տոննա հացահատիկ, այսինքն՝ այնքան, որքան անհրաժեշտ է 600 հազար բնակիչ ունեցող քաղաքին մեկ տարի կերակրելու համար:

No comments:

Post a Comment