“Մադագասկար 3″-ի փոխարեն երեխաներին սխալմամբ սարսափ ֆիլմ են ցուցադրել



Բրիտանական Նոտինհեմ քաղաքում կինոմեխանիկները մուլտֆիմի փոխարեն սխալմամբ սարսափի ֆիլմ էին միացրել: Մոտ 25 ընտանիք երեխաների հետ գնացել էին կինոթատրոն “Մադագասկար 3″ ֆիլմը դիտելու: Բայց դրա փոխարեն նրանց ցույց էին տվել ” Արտասովոր երևույթ 4″ սարսափ ֆիլմը: Ականատեսներն ասում են, որ փոքրիկ հանդիսատեսները մահի չափ վախեցել էին : Կինոթատրոնի ղեկավարությունը կատարվածը անվանել էր “տեխնիկական սխալ”, հաղորդում է The Daily Mail-ը: