Showing posts with label Հետաքրքիր. Show all posts
Showing posts with label Հետաքրքիր. Show all posts

Էշեռի մի քանի նկարներ

Ձեզ եմ ներկայացնում հայտնի իլուզիոներ Էշեռի մի քանի նկարներ:

“Մադագասկար 3″-ի փոխարեն երեխաներին սխալմամբ սարսափ ֆիլմ են ցուցադրել



Բրիտանական Նոտինհեմ քաղաքում կինոմեխանիկները մուլտֆիմի փոխարեն սխալմամբ սարսափի ֆիլմ էին միացրել: Մոտ 25 ընտանիք երեխաների հետ գնացել էին կինոթատրոն “Մադագասկար 3″ ֆիլմը դիտելու: Բայց դրա փոխարեն նրանց ցույց էին տվել ” Արտասովոր երևույթ 4″ սարսափ ֆիլմը: Ականատեսներն ասում են, որ փոքրիկ հանդիսատեսները մահի չափ վախեցել էին : Կինոթատրոնի ղեկավարությունը կատարվածը անվանել էր “տեխնիկական սխալ”, հաղորդում է The Daily Mail-ը:

Իսպանիայում շոգի պատճառով արտակարգ նախազգուշացում է արվել


Իսպանիայի օդերևութաբանական գործակալությունն անսովոր շոգի պատճառով  արտակարգ  նախազգուշացում է արել: Ինտերնետային ԶԼՄ-ների տվյալներով, իսպանական 29 մարզերում ջերմաչափը ցույց կտա +40° С-ից ավելի, հայտարարվել է վտանգավորության “դեղին կարգ”:

Գիտնականներ.«սիրո հորմոնը» բուժում է ալկոհոլամոլությունից


Սիդնեյի գիտնականները պարզել են, որ օկսիտոցին  կամ «սիրո հորմոն» պարունակող դեղամիջոցը կարող է բուժել ալկոհոլամոլությունից ու թմրամոլությունից: Գիտնականները դեղամիջոցը հաջողությամբ  փորձարկել են առնետների վրա, որոնք դեղորայքի ներարկումից հետո   գրեթե լրիվ կորցրել են հետաքրքրությունն ալկոհոլի ու թմրանյութերի նկատմամբ:

Անհետացող կենդանիների թվով Արևելյան Ասիան առաջատար է



Բնության պահպանության միջազգային միության Նոր “կարմիր”ցուցակի համաձայն, անհետացող կենդանատեսակների թվով աջատար է Արևելյան Ասիան:

EURO 2012 Խմբային խմբի ամփոփում

Եվրոպայի առաջնության խմբային փուլն այս անգամ բավականին գոլառատ ու գեղեցիկ ստացվեց: Ամբողջ փուլի ընթացքում չգրանցվեց և ոչ մի 0-0 հաշիվ:

Ուշագրավ ալմաստե մատանին վաճառվում է 68 մլն դոլարով



Շվեյցարացի Shawish Jewellery  ընկերությունն  առաջին ու միակ անգամը ստեղծել են 150 կարատանոց  ալմաստե ամբողջաքար ամուսնական մատանի:
Մատանի ստեղծելու արտոնագիր ստանալու համար ֆիրմային մեկ տարի է պահանջվել, նույնքան ժամանակ էլ  այն պատրաստելու համար է ծախսվել: Ֆիրմայի նախագահ Մուհամեդ Շոուիշը անձամբ է մշակել մատանու դիզայնն ու ինքն էլ մշակել է այն:

Թղթից թանաքը մաքրող ագրեգատ



Նոր գյուտի շնորհիվ կարելի է թղթից մաքրել թանաքը: Նոր տեխնոլոգիան բացարձակ անվտանգ է:
Սա առաջին սարքավորումն է, որով կարելի է արագ ու անվտանգ մաքրել թանաքն ու ներկը թղթից: Իսկ որ ամենակարևորն է,  “հակա-պրինտերից” (ինչպես այն լրագրողներն են կոչել) հետո, թղթի վրա գործնականում ոչ մի հետք չի մնում:

Աշխարհի ամենաբարձրահասակ մարդն այլևս չի աճում


Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները հայտարարել են, որ Սուլթան Կոսենը, որն ավելի վաղ  մեր մոլորակի ամենաբարձրահասակ մարդն էր ճանաչվել, վերջապես դադարել է աճել:
29-ամյա Սուլթան Կոսենը, որի բոյը 2մ 47 սմ էր, ինքնուրույն որոշեց, որ այլևս չի կամենում աճել:

Վիճակահանությունը կատարվեց



Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Եվրոպայի Չեմպիոնների լիգայի  ու Եվրալիգայի մրցաշարերի քառորդ եզրափակիչի խաղերի վիճակահանությունը:
ՉԼ 1/4 եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան մարտի 27 եւ 28-ին, իսկ պատասխան խաղերը՝ ապրիլի 3-ին և 4-ին: Ահա վիճակահանության արդյունքը.

BBC-ի հաղորդավարը քնել է ուղիղ եթերի ժամանակ



BBC հեռուստաալիքի հաղորդավար Սայմոն Մաքքոյը  քնել է ուղիղ եթերի ժամանակ: Երեկ նա իր գործընկեր Մարթին Քրոքսոլի հետ առավոտյան 8:26-ի լուրերի  ժամանակ քնել է: Գիտակցելով կատարվածը` նա իսկույն վեր է թռել տեղից ու փորձել ինքնատիրապետումը պահպանել: Սակայն հեռուստադիտողներից շատերն են հասցրել նկատել հաղորդավարի այդ վրիպումը, որն իսկույն Twitter-յան կատակի է վերածվել:

‘Դարի կողոպուտ”.գողերին մատնել է սիգարետը

 



Թուրքական Օրդու քաղաքում վեց կգ ոսկու և մեկ միլիոն արժողության թանկարժեք զարդերի գողությունը բացահայտվել է: Այդ մասին հաղորդում են Վրաստանի ՆԳՆ ներկայացուցիչները, ավելացնելով, որ գողերը իրենց երկրի քաղաքացիներ են: Վրացական ուժայինների հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել է ավազակախմբի պարագլուխ Վախթանգ Պուրցելաձեն, որից հետո Թբիլիսիում և Քութայիսիում հայտնաբերվել է գողացվածի մի մասը:

Ջեք փոթի հաղթողը 30 տարի շարունակ համառորեն նույն թվերն է ընտրել



Խորվաթական Դուբրովնիկում տղամարդը 13,4 մլն կուն է շահել (մոտ 2,3 մլն դոլար): Նա 30 տարի շարունակ ամեն շաբաթ գնել է վիճակախաղի տոմս ու համառորեն նշել միևնույն թվերը:
Տղամարդը միշտ նշել է 2, 4, 7, 13, 17, 27, 36  թվերը 7-ից 39-ի տիրույթում: Փետրվարի 11-ին նա կրկին գնել է 20 կունի տոմս (մոտ 3,5 դոլար) և, վերջապես, իր «մոգական»  թվերով շահել:

Աշխարհի ամենաթանկ շրջագայությունը


Ամենաշքեղ ծովային ուղևորությունը ողջ աշխարհով  կտևի 124 օր: Նախատեսում է այցելություն 28 երկիր` ներառյալ` ֆրանսիական Պոլինեզիա, Նոր Զելանդիա, Մալազիա, Մալդիվյան կղզիներ ու Մավրիկիա:

Սոխն իսկական ոսկի է



Ճապոնացի գիտնականներն ապացուցեցին, որ սովորական սոխը կարող է մարդու օրգանիզմում դանդաղեցնել ծերացման պրոցեսը: Նրանք մի շարք հետազոտություններ են կատարել, որոնց արդյունքում բացահայտել են  գլուխ սոխի նոր  օգտակար հատկությունները : Ակտիվ ծծմբային միացությունները, հայտնվելով արյան մեջ, բարերար ազդեցություն են ունենում կարևորագույն գոտիների վրա:

ԱՄՆ-ը տոնում է Նախագահների օրը


Ամերիկայի Միացյալ Նահանգներում փետրվարի 20-ին նշում են Նախագահների օրը:
Ավելի վաղ այս տոնը նշվում էր փետրվարի 22-ին` հարմարեցնելով Ջորջ Վաշինգտոնի ծննդյան օրվա հետ: Քանի որ փետրվարին է ծնվել Աբրահամ Լինքոլնը (փետրվարի 12), որոշվեց այդ օրը նշել փետրվարի երրորդ երկուշաբթի, երկու  ամսաթվերի արանքում:

Հոգեբանները խորհուրդ են տալիս նշել Ինքնաբուխ բարության օրը


Այսօր աշխարհը տոնում է Ինքնաբուխ բարության միջազգային օրը: Ոչ պաշտոնական տոնը, բարեգործական ընկերությունների կամավորների խոսքով, պետք է նշել բարի գործերով: ԱՊՀ –ի  երկրներում այն  տարածված չէ: Սակայն հենց այդ օրն են շատ հասարակական կազմակերպություններ ընտրում բարեգործական միջոցառումներ կազմակերպելու համար:

Կարտոֆիլը` սառը, բանանը` կանաչ


Արևմուտքի հետազոտողները ներկայացրել են իրենց ուսումնասիրությունների արդյունքները, որոնք վկայում են, որ ժամանակակից մարդը բացարձակապես սխալ է կիրառում շատ ու շատ մթերքներ, որոնք ճիշտ օգտագործելու դեպքում  օրգանիզմին շատ ավելի օգուտ կբերեն:

Նիդերլանդների արքայազնի վրա ձնակույտ է թափվել

 



Արքայազն Յոհան Ֆրիսոն` թագուհի Բեատրիկս և Կլաուս ֆոն Ամսբերգի երկրորդ որդին Ավստրիայում, ուր թագավորական ընտանիքը թագուհի Բեատրիկսի գլխավորությամբ հանգստանում է,  մնացել էր ձնակույտի տակ: Արքայազնը մինչև փրկարարների հայտնաբերումը 15 րոպե մնացել էր ձյան տակ:

Հին Օլիմպիայի հնագիտական թանգարանից գողացել են 65 անգին նմուշ

 



Այսօր առավոտյան  թալանվել է Հին Օլիմպիայի  հնագիտական թանգարանը: Գողացվել է ամենաքիչը 65 անգին արտեֆակտ (հնագիտական արժեք ունեցող  ձեռագործ աշխատանքներ): Ոստիկանության տվյալների համաձայն առավոտյան երկու դիմակավոր Հին հնագիտական թանգարանի մուտքի մոտ, որը գտնվում է քաղաքպետարանի մոտակայքում և Հին Օլիմպիայի հնագիտական հրապարակից դուրս,  սպասում էին պահակ կնոջը: