Աշխարհի ամենամեծ սոցիալական ցանց FACEBOOK-ին սպառնում են զանգվածային հակերային հարձակմամբ: Զգուշացումը եկել է արդեն անուն հանած Anonymous հակերային խմբավորումից, որոնց կարգախոսն է “Մենք անհայտներն ենք, մենք մի ամբողջ լեգիոն ենք” և որոնք հայտնի են այնպիսի կայքերի կոտրմամբ, ինչպիսիք են՝ NATO-ի և PayPal-ի կայքերը: Այժմ նրանք կենտրոնացել են միլիոնավոր մարդկանց իրար կապող, ըստ էության մոլորակի բնակչության տվյալների աշխարհի ամենամեծ բազաի վրա:
Բաժիններ
- Հետաքրքիր
- Հայտնի մարդիկ
- Ծիծաղելի
- Սպորտային
- Պետություններ
- Բա իմացաք???
- Խաղեր
- խնդիրներ
- Մեր մասին
Showing posts with label Բա իմացաք???. Show all posts
Showing posts with label Բա իմացաք???. Show all posts
Ամենա-ամենաները...
Բաժին
Բա իմացաք???
- Աշխարհում ամենամեծ շունը՝ 4-ամյա Ջորջն Արիզոնայից, ում քաշը հասնում է 110 կիլոգրամի։ Նրա երկարությունը՝ քթի ծայրից մինչեւ պոչը, 221 սմ է։
- Աշխարհում ամենամեծ բերանը պատկանում է Ֆրանցիսկո Դոմինգո Ժոակիմին Անգոլայից. երիտասարդը կարող է այն ձգել մինչեւ 17 սմ։
Հայերը ամենուր են....
Բաժին
Բա իմացաք???
Թուրքիայի միակ հայկական գյուղը՝ Վաքըֆլըն (Վագըֆ), որը նաեւ Թուրքիայում առաջինն էր, որ սկսել է զբաղվել օրգանիկ մրգերի աճեցմամբ եւ այդ ոլորտում եվրոպական երկու տարբեր մրցանակներ ստացել, առանձնանում է նաեւ այդ մրգերից պատրաստված մուրաբաններ, օշարակներ, յուղեր եւ համեմունքներ պատրաստելով: Պատրաստված այս արտադրանքը վաճառվում է Վաքըֆլըի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում գտնվող փոքրիկ տաղավարում, որի հիմնական այցելուները զբոսաշրջիկներն են:
Դարպասապահի ոտքը այսպես ասած ծակ էր...
Բաժին
Բա իմացաք???
Մինչև 21 տարեկանների, Եվրոպայի 2013 թ. առաջնության նախընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներ Անդորան և Ուելսը անցկացրեցին հանդիպում, որն ավարտվեց հյուրերի՝ նվազագույն հաշվով հաղթանակով:
Ուշագրավ է, որ հանդիպման միակ գնդակն արձանագրվել է բավական զավեշտալի կերպով: Անդորայի հավաքականի պաշտպանը գնդակը փոխանցում է դարպասապահին, որը չի կարողանում ճիշտ հարվածել գնդակին, ինչի արդյունքում գնդակը հայտնվում է դարպասում
Գնդիկավոր գրիչները սպանում են...
Բաժին
Բա իմացաք???
Առաջին գնդիկավոր գրիչներն օգտագործվել են ռազմական նպատակով` Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ` Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերում: Օդանավում գրառումներ անելու համար ինքնահոսը հարմար չէր. մթնոլորտային ցածր ճնշումից թանաքը սկսում էր ծորալ, ու գրիչը դառնում էր անպիտան: Գնդիկավոր գրիչն իսկական փրկություն էր:
Ջենիֆեր Լոպեսի տղայի 6 հազար դոլարանոց կղանքը
Բաժին
Բա իմացաք???
Օրերս մի զավեշտալի դեպք է կատարվել աշխարհահռչակ երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսի ընտանիքում: Նրա 4-ամյա տղան չի հասցրել վազել մինչև զուգարան և կեղտոտել է լողավազանում:
«Մեր լողավազանում փոքրիկ «վթար» է եղել, երեխայի կղանքը խցանել է ֆիլտրացիայի խողովակը: Այժմ մենք պետք է 6 հազար դոլար վճարենք լողավազանի մաքրման համար»,- Ջենիֆեր Լոպեսի ամուսնու` Մարկ Էնթոնիի խոսքերն է մեջբերում gazeta.ru-ն:
Իսկ Լոպեսը, փորձելով արդարացնել տղային, ասել է, որ իր երեխաները կարողանում են զուգարանից օգտվել, պարզապես այդ պահին նա որոշել է խորամանկել ծնողներին:
Ինչքան փող է պետք
Բաժին
Բա իմացաք???
ԱՄՆ-ի Պրիստոնի համալսարանի գիտնականները վերջերս ուսումնասիրություններ են անցկացրել` պարզելու, թե մարդուն որքան գումար է անհրաժեշտ երջանիկ լինելու համար: Գիտնականները պարզել են, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է տարեկան 75 հազար դոլար կամ ամսական 6250 դոլար եկամուտ ունենալ:
Դրանից ավելի պակաս գումարի դեպքում մարդը ավելի դժվարությամբ է պայքարում առօրյա խնդիրների դեմ: Ընդ որում, գիտնականները պնդում են, որ նշված գումարը այն վերջնագիծն է, որից հետո դրա ավելցուկը երջանկության «դոզան» չի ավելացնում:
Դրանից ավելի պակաս գումարի դեպքում մարդը ավելի դժվարությամբ է պայքարում առօրյա խնդիրների դեմ: Ընդ որում, գիտնականները պնդում են, որ նշված գումարը այն վերջնագիծն է, որից հետո դրա ավելցուկը երջանկության «դոզան» չի ավելացնում:
Subscribe to:
Posts (Atom)