ԱՖՈՐԻԶՄՆԵՐ

Երջանկութունը անվրդովության պտուղը չէ, նա ինքն անվրդովություն է: Ալեն
Նա չէ երջանիկ, ով այդպիսին է թվում ինչ-որ մեկին, այլ նա, ով իրեն զգում է այդպիսին: Պուբլիլիոս Սիրոս
Ավելի լավ է ընկնել բախտավոր բժշկի, քան գիտնական բժշկի ձեռքը: Դեպերյե

Հետաքրքիր մտքեր...

Աչքերը պակում են հենց միայն նրա համար,որպեսզի տեսնեն ամենագեղեցիկը:


Ինչեր չեն կարող համոզել մարդուն վախն ու հույսը …

Միայնակ ուրախանալը փոքր-ինչ տխուր բան է:

Արթուր Մեսչյան..

 
Նույնիսկ բառերն են ավելորդ այս հրաշք անհատին, երգահանին և պարզապես Մարդուն նկարագրելու համար: Լսեք իսկական երաժշտություն…

Աֆորիզմներ

  • Մենք  չենք  ընտրում  ամենալավին , մենք ընտրում ենք նրանց  ովքեր մեզ համար  են ամենալավը :

ԱՖՈՐԻԶՄՆԵՐ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ

 
Երբեք պետք չէ դատապարտել նրանց, ում սիրում ես: Իսկական մտերմությունը կույր է: Բալզակ

Աշխարհի վերջ:Խաբկանք թե՞ իրականություն

 
Գրեթե բոլոր կրոններն աշխարհի վերջի մասին ունեն իրենց պնդումները,սակայն վերջերս բոլորի ուշադրության կենրենում է գտնվում մայաների օրացույցը:

YouTube-ի մեջ ամենաշատ դիտված տեսանյութերը

 
YouTube կայքը պաշտոնապես գրանցվել է 2005 թվականի փետրվարի  14–ին: Ձեզ ներկայացնում եմ YouTube-ի պատմության մեջ ամենաշատ դիտված տեսահոլովակները:

Թևավոր խոսքեր և աֆորիզմներ ...

Իսկական կնոջը կարելի է ճանաչել  իր մոդայիկ ստանդարտով` նա հագնում է այն ինչ նրան սազում է…

Չարլի Չապլին

 
Դստրրիկս,
Հիմա գիշեր է :Ծննդյան գիշեր:Իմ փոքրիկ ամրոցի բոլոր անզեն պահապանները քնել են :Քնած են և եղբայրդ ու քույրդ:Նույնիսկ մայրդ արդեն քնել է :Ես քիչ մնաց արթնացնեի այդ նիրհող թռչնակներին ,մինչև կհասնեի իմ այս աղոտ լուսավորված սենյակը: Ինչքան հեռու եմ քեզանից ,բայց թող կուրանան աչքերս ,թե քո պատկերը թեկուզ մի ակնթարթ հեռանում է աչքիս առաջից :Նա այնտեղ է `իմ սեղանին ,այստեղ` սրտիս մեջ:Այստեղ `հեքիաթային Փարիզում ,դու պարում ես փառահեղ թատրոնի բեմահարթակի վրա…Գեղեցկուհի եղիր և պարիր,աստղ եղիր ու փայլիր,բայց եթե հանդիսատեսի ցնծությունն ու շնորհակալության խոսքերն արբեցնեն ,եթե գլուխդ պտույտ գա քեզ ընծայված ծաղիկների բույրից ,ապա քաշվիր մի անկյուն և կարդա իմ նամակը ,ունկնդիր եղիր հորդ ձայնին :

ԽԱՂԱԹՂԹԵՐ

Խաղաթղթերը շատ հին պատմություն ունեն: Արևելքն է համարվում նրանց հայրենիքը, որտեղից էլ դրանք արագորեն ու անարգել տարածվեցին աշխարհով մեկ` զարմացնելով ոչ միայն իրենց կենսունակությամբ, այլև նյութի, ձևի և խաղատեսակների բազմազանությամբ:



anonymoushackersbringdownfacebook.jpg image by Mr_Quik

Աշխարհի ամենամեծ սոցիալական ցանց FACEBOOK-ին սպառնում են զանգվածային հակերային հարձակմամբ: Զգուշացումը եկել է արդեն անուն հանած Anonymous հակերային խմբավորումից, որոնց կարգախոսն է “Մենք անհայտներն ենք, մենք մի ամբողջ լեգիոն ենք” և որոնք հայտնի են այնպիսի կայքերի կոտրմամբ, ինչպիսիք են՝ NATO-ի և PayPal-ի կայքերը: Այժմ նրանք կենտրոնացել են միլիոնավոր մարդկանց իրար կապող, ըստ էության մոլորակի բնակչության տվյալների աշխարհի ամենամեծ բազաի վրա:

Մորֆիի 7 օրենքները

 
Ամերիկացի ինժեներ Մորֆին ձևակերպել է մի քանի օրինաչափություններ, որոնք նկատած պետք է լինեն բոլոր նրանք, ովքեր գործ են ունեցել քիչ թե շատ բարդ գործիքների հետ:

ԱՖՈՐԻԶՄՆԵՐ

Մեծ կրքերը նույնքան հազվադեպ են, որքան արվեստի գլուխգործոցները։
Բալզակ

Նեյմար Ջունիոր դա Սիլվա – Հրաշամանուկը Բրազիլիայից

Նեյմար դա Սիլվա – ֆուտբոլիստ որին համարում են Բրազիլիայի հավաքականի 2014 թվականի աշխարհի առաջնությանը հաղթանակի հասնելու գլխավոր բանալին.Ֆուտբոլիստ ով սիրում է վարել աշխույժ կյանք և 19 ամյա տղա ում մասին խոսում է ամբողջ աշխարհը:

Հետաքրքիր է...

  • Պատմաբանորեն ապացուցվել է , որ քրտինքը օծանելիքի և սիրային հեղուկների գլխավոր բաղադրիչն է հանդիսացել :
  • Մեքսիկացի թագավոր Մոնտեսուման ասում էր , որ շոկոլադը դա “սիրո թմրադեղն ” է և 50 բաժակ շոկոլադ էր խմում , իր կանանց տեսնելուց առաջ:
  • “Սեր” տերմինը առաջացել է ”lubhyati” (սանսկրիպտ) և նշանակում է “ցանկություն”

Աֆորիզմներ

* * *
  Բարեկամությունն ամենաանհրաժեշտ բանն է կյանքի համար, որովհետև ոչ ոք առանց ընկերների կյանք չի ցանկանում իրեն, նույնիսկ եթե նա ունենա մնացած բոլոր բարիքները:

Քրիստոնյայի ձին

Զինեդին Զիդան...

 
Զինեդին Յեզիդ Զիդանը  ֆրանսիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան, լավագույներից մեկը համաշխարհային ֆուտբոլում։ Տեխնիկական անթերի պատրաստականությամբ, խաղը կազմակերպող, փոխանցումները հստակ կատարող և դիպուկ հարվածող ֆուտբոլիստ։ Հանդես է եկել Ֆրանսիայի «Կանն», «Բորդո», Իտալիայի «Յուվենթուս», Մադրիդի «Ռեալ» թիմերում։ Ազգային հավաքականում խաղացել է 93 խաղ, խփել 25 գոլ։ 1998 թվականի աշխարհի և 2000 թվականի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոնների գավաթակիր (2002)։ Աշխարհի (1998, 2000, 2003) ու Եվրոպայի 1998թ. լավագույն ֆուտբոլիստ

Color Parker Ապագայի գրիչ



ՎԱՆԳԱ

Վանգային կարելի  է  համարել  20-րդ   դարի  ֆենոմեններից   մեկը,  որն  ապրեց  85  տարի  (1911-1996) երկիր  մոլորակի  վրա:  Նա իր խորհուրդներով  եւ  գուշակություններով   օգտակար   եղավ  տասնյակ  հազարից  ավելի  հիվանդների  եւ  հուսալքված  մարդկանց:  12 – ամյա  բուլղարուհու  մոտ  նկատվում էին  տարօրինակություններ.  նա  խաղում  էր  մի  խաղ  որը,  անհանգստացնում  էր  ծնողներին,  նրա  խնդրանքով  թաքցնում  էին   ինչ – որ  առարկաներ,  այնուհետ  նա  փակ  աչքերով`  շոշափելով   գտնում  էր  այդ  առարկանները:

Գրքերի աշխարհը …

Մարդկային բարդ փոխհարաբերությունները, ազգերի ու կրոնական բախումները, գիտությունները, լեզուները և շատ բնագավառների առնչվող խնդիրներ վերծանվում, բացահայտվում, ի հայտ են բերվում գրքերի աշխարհի բազմաբովանդակ ծալքերում: Գրքերի աշխարհը թույլ է տալիս պատկերացում կազմել կյանքի ցանկացած երևույթի մասին, գնահատել այն, ճիշտ գնահատել:

Աշխարհում առաջինը հայերն են …

Փարիզում առաջին սրճարանը բացել են հայերը 1672 թվականին.
Ամն-ում առաջին անգամ յոգուրտ արդադրել են հայերը.
Դոլլարի կանաչ գույնը աշխարհում առաջին անգամ ստեղծել են հայերը .
Հիվանդանոց հասկացությունը ի հայտ ե եկել 800 տարի առաջ Բաղդադում և ինչպես նշել է խալիֆ Ռաշիդեն հիմնադրողը եղել է հայ:

Ամենա-ամենաները...



  • Աշխարհում ամենամեծ շունը՝ 4-ամյա Ջորջն Արիզոնայից, ում քաշը հասնում է 110 կիլոգրամի։ Նրա երկարությունը՝ քթի ծայրից մինչեւ պոչը, 221 սմ է։

























  • Աշխարհում ամենամեծ բերանը պատկանում է Ֆրանցիսկո Դոմինգո Ժոակիմին Անգոլայից. երիտասարդը կարող է այն ձգել մինչեւ 17 սմ։

Աշխարհի նոր ռեկորդ. Հնդկուհին 123 ժամ անընդմեջ պարել է...

Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները պաշտոնապես ռեկորդ են համարել հնդկուհու՝ 123 ժամ անընդմեջ շարունակվող ժողովրդական պարը:
Այս մասին հաղորդում է «Ассошиэйтед Пресс» լրատվական գործակալությունը:

Քալամանդալամ Հեմալեթան (Kalamandalam Hemaletha) 2010-ի սեպտեմբերին Քերալա նախանգի վարչական տարածք Տրիսսուրում 123 ժամ 15 րոպե պարել է Մոհինի-ատտամ կոչվող հնդկական ազգային պարը:

Այժմ 37-ամյա հնդկուհին աշխարհի ռեկորդակի է համարվում որպես աշխարհում ամենաերկար տևողություն ունեցող պարի կատարող: 

Ինչ պատահեց Խաչատուր Աբովյանին...


Պատկեր:Abovianportrait.jpg
1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմի հետևանքով սկսվեց հայերի զանգվածային արտագաղթ, և շուրջ 90000 հայեր հարկադրված լքեցին իրենց հայրենիքը։ Ժամանակի ցարական չինովնիկության հակահայկական քաղաքականությունը չէր կարող ազատամիտ Աբովյանի վրա իր բացասական ազդեցությունը չունենալ։

Մոցարտի մահվան պատճառը

Հանճարեղ Մոցարտի անժամանակ, իսկ որոշների համար խորհրդավոր մահվան պատճառները մինչեւ այժմ հետազոտությունների առիթ են հանդիսանում։ 1791 թ. դեկտեմբերի 5-ին կյանքի 35-րդ տարում Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի մահվան պատճառը ժամանակի բժիշկները չեն կարողացել հայտնաբերել, սակայն «առեղծվածը» փորձում են բացահայտել 21-րդ դարի մասնագետները։
Ավստրիայի Գրացի համալսարանի դոկտոր Ստեֆան Պիլզը Medical problems of performing artists ամսագրի խմբագրին ուղղած նամակում նշել է, որ հանճարի տկարության եւ հիվանդության  պատճառը հնարավոր է արեւի լույսի սակավությունը եղած լինի։

Հայերը ամենուր են....


Թուրքիայի միակ հայկական գյուղը՝ Վաքըֆլըն (Վագըֆ), որը նաեւ Թուրքիայում առաջինն էր, որ սկսել է զբաղվել օրգանիկ մրգերի աճեցմամբ եւ այդ ոլորտում եվրոպական երկու տարբեր մրցանակներ ստացել, առանձնանում է նաեւ այդ մրգերից պատրաստված մուրաբաններ, օշարակներ, յուղեր եւ համեմունքներ պատրաստելով: Պատրաստված այս արտադրանքը վաճառվում է Վաքըֆլըի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում գտնվող փոքրիկ տաղավարում, որի հիմնական այցելուները զբոսաշրջիկներն են:

Դարպասապահի ոտքը այսպես ասած ծակ էր...


Մինչև 21 տարեկանների, Եվրոպայի 2013 թ. առաջնության  նախընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներ Անդորան և Ուելսը անցկացրեցին հանդիպում, որն ավարտվեց հյուրերի՝ նվազագույն հաշվով հաղթանակով:
Ուշագրավ է, որ հանդիպման միակ գնդակն արձանագրվել է բավական զավեշտալի կերպով: Անդորայի հավաքականի պաշտպանը գնդակը փոխանցում է դարպասապահին, որը չի կարողանում ճիշտ հարվածել գնդակին, ինչի արդյունքում գնդակը հայտնվում է դարպասում

ԻՆՉՈՒ ԵՆ ԱՅԴՊԵՍ ԿՈՉՎԵԼ

ԱՍԵՂԻ ՀՐՎԱՆԴԱՆ-Աֆրիկա մայրցամաքի հարավային ծայրակետն է; Հարավ -Աֆրիկյան  հանրապետությունում:Պորտուգալացի ծովագնացները  դիտելով կողմնացույցի սլաքի խոտորումները; վայրն անվանեցին Ագուլյաս (ասեղ):
ԱՐՋԻ ԿՂԶԻ-գտնվում է Բարենցի ծովում; Նորվեգիայի տարածքում; զբաղեցնում է 180 քառ.կմ տարածք; բարձրությունը մինչև 536մ: Կղզին հայտնագործել և անվանակոչել է Վ.Բարենցը 1596թվականին: Կղզին անվանել է արջի նկատի ունենալով ; որ այնտեղ ինքն է սպանել սպիտակ արջ:

Գնդիկավոր գրիչները սպանում են...


Ամեն տարի մոտ 100 մարդ է խեղդվում գնդիկավոր գրիչից: Ոչ` Հայաստանում, աշխարհում: Ոմանք պարզապես փորձում են հասկանալ, թե այդ ինչպես է հնարավոր… և իրենք էլ դառնում են 100-ից մեկը: Զգույշ եղեք, գրիչը հեռու պահեք հատկապես երեխաներից: Ամեն ինչ համտեսելու ցանկությունը կարող է ճակատագրական դառնալ:
Առաջին գնդիկավոր գրիչներն օգտագործվել են ռազմական նպատակով` Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ` Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերում: Օդանավում գրառումներ անելու համար ինքնահոսը հարմար չէր. մթնոլորտային ցածր ճնշումից թանաքը սկսում էր ծորալ, ու գրիչը դառնում էր անպիտան: Գնդիկավոր գրիչն իսկական փրկություն էր:

Ջենիֆեր Լոպեսի տղայի 6 հազար դոլարանոց կղանքը



 

Օրերս մի զավեշտալի դեպք է կատարվել աշխարհահռչակ երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսի ընտանիքում: Նրա 4-ամյա տղան չի հասցրել վազել մինչև զուգարան և կեղտոտել է լողավազանում:
«Մեր լողավազանում փոքրիկ «վթար» է եղել, երեխայի կղանքը խցանել է ֆիլտրացիայի խողովակը: Այժմ մենք պետք է 6 հազար դոլար վճարենք լողավազանի մաքրման համար»,- Ջենիֆեր Լոպեսի ամուսնու` Մարկ Էնթոնիի խոսքերն է մեջբերում gazeta.ru-ն:
Իսկ Լոպեսը, փորձելով արդարացնել տղային, ասել է, որ իր երեխաները կարողանում են զուգարանից օգտվել, պարզապես այդ պահին նա որոշել է խորամանկել ծնողներին:


Ինչքան փող է պետք

ԱՄՆ-ի Պրիստոնի համալսարանի գիտնականները վերջերս ուսումնասիրություններ են անցկացրել` պարզելու, թե մարդուն որքան գումար է անհրաժեշտ երջանիկ լինելու համար: Գիտնականները պարզել են, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է տարեկան 75 հազար դոլար կամ ամսական 6250 դոլար եկամուտ ունենալ:
Դրանից ավելի պակաս գումարի դեպքում մարդը ավելի դժվարությամբ է պայքարում առօրյա խնդիրների դեմ: Ընդ որում, գիտնականները պնդում են, որ նշված գումարը այն վերջնագիծն է, որից հետո դրա ավելցուկը երջանկության «դոզան» չի ավելացնում:

Մենք արդեն ունենք 1000այցելու

Երեկ մեր բլոգը անցավ 1000 այցելուների սահմանը:Այդ այցելուները հիմնականում գալիս էին կայք փնտրողական համակարգերից:Հիմա ես ձեզ կներկայացնեմ ամենաշատ փնտրվող բառերի տասնյակը:
10.Տեսողական խաբկանք:
9.Վենեցիա
8.Ծիծաղելի նկարներ
7.Աչքի խաբկանք
6.Աֆորիզմներ նկարներ սիրո մասին
5.Անեկդոտներ
4.Հետաքրքիր խնդիրներ
3.Նկարներ սիրո մասին
2.Հետաքրքիր դրվագներ
1.Աֆորիզմներ

Օպտիկական խաբկանքներ

Այս սուրճի հատիկներների մեջ թաքնված է մարդու դեմք: Մի անգամ եթե կարողացաք տեսնել այն, ապա մյուս անգամ նայելուց միանգամից կարող եք գտնել այդ դեմքը, քանի որ այն շատ պարզ երևում է նկարի վրա: Եթե դուք կարողանում եք գտնել դեմքը 3 վայրկյանի ընթացքում, ապա ձեր մոտ ավելի շատ զարգացած է ուղեղի աջ կիսագունդը:

Ձախորդ օր


ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

  • Միայն ընկերոջ ձեռքը կարող է սրտիցդ հանել փշերը:
  • Ով իր համար ընկեր չի որոնում, նա ինքն իր թշնամին է:
  • Ընտրիր վատ ճանապարհ, բայց ոչ վատ ընկեր:
  • Ընկերությունը տևում է այնքան ժամանակ, քանի դեռ ամեն մի ընկեր կարծում է, որ ինքը մյուսներից մի քիչ ավելի գերադաս է:
  • Ընկերը պետք է իր վրա վերցնի ընկերոջ վշտերի մի մասը:
  • Երբե՛ք ընկերոջդ մի լքիր:
  • Նա, ով հավատարիմ ընկեր ունի, կարող է հաշվել, որ ինքը երկու հոգի է:
  • Արցունքներն անհամեմատ քիչ են լինում, եթե կա մեկը, ում հետ կարելի է հեղել դրանք:
  • Չկա ավելի սարսափելի անապատ, քան կյանքն առանց ընկերների:
  • Ընկեր ունենալու միակ միջոցը այդպիսին լինելն է:

Բոուբիլ ...

Ամերիկանցիները հնարելեն մի սպորտաձև որը իր մեջ ներառում է միանգամից երկու խաղ`բոուլինգ և բիլիարդ:Առաջինը այս գաղափարը ծագել է Սթիվ Վենեկի գլխում 1985 թվականին,սակայն ֆինանսական խնդիրների պատճառով նա չկարողացավ իրագործել իր մտահաղացումը:Եվ միայն 2008 թվականին վերջապես որոշեց անել դա և մեծ ներդրումներ կատարեց աշխատանքները սկսելու համար:Ահա վերջնական տեսքը:

Թևավոր խոսքեր և աֆորիզմներ (մաս 7)

                               Գեղեցկություն, գեղեցիկ
Երբ իրը դառնում է օգտակար, այն իբրև կանոն, դադարում է գեղեցիկ լինելուց: Գյոթե
Սիրողին հաճախ տգեղն էլ գեղեցիկ է թվում: Թեոկրիտոս
Կան մարդիկ, որոնք նման են ժամանակակից խանութներին.ցուցափեղկերում ամեն ինչ կա, սակայն մտնում ես ներս՝ դատարկ է: Աուերբախ
Եթե մենք ինքներս ամենևին թերություններ չունենայինք, մենք այդպիսի հաճույքով չէինք նկատի նրանք ուրիշների մոտ: Լառոշֆուկո

Բելգաիա

Բելգիայի դրոշԲելգիայի զինանշանը 
Բելգիայի դիրքը 
Բելգիան, կամ Պելճիքան արեւմտահայերենով , դաշնային թագավորություն է։ Պետության գլուխը թագավորն է, սակայն ղեկավարում է պետության կառավարությունը։
Բելգիան Եվրոպայում գտնվող փոքր երկիր է, նրա տարածքը գրեթե հավասար է ՀՀ-ի տարածքին: Ավտոմոբիլով կարելի է չորս-հինգ ժամում կտրել-անցնել նրա մի ծայրից մյուսը: Բելգիայի տարածքը տարբեր ժամանակներում պատկանել է Ֆրանսիային, Գերմանիային, Իսպանիային, Ավստրիային և Հոլանդիային:

Թևավոր խոսքեր և աֆորիզմներ (մաս 6)

Արվեստ

ՈՒշադրությունը այն նյութն է, որից պատրաստված է հիշողությունը, իսկ հիշողությունը մարդկային հանճարի կուտակիչն է: Գալիլեո Գալիլեյ
Երաժշտությունը միջնորդ է հոգեկան ու զգայական կյանքի միջև: Առնիմ
Կարելի է լինել գիտնական գիտնականների հետ, բայց նկարիչների հետ հարկավոր է լինել բանաստեղծ: Բալզակ


ՆԱՊՈԼԵՈՆ — ՀԻՏԼԵՐ

ՆԱՊՈԼԵՈՆ ծՆՎԵԼ Է  1970 թ.,ՀԻՏԼԵՐ ծՆՎԵԼ Է 1889թ-ին
ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆը ‘129 տարի
ՆԱՊՈԼԵՈՆը Վիեննա է մտել  1809-ին ,, ՀԻՏԼԵՐԸ  1938-ին
ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆը’ 129 տարի
ՆԱՊՈԼԵՈՆԸ իշխանության գլուխ է անցել 1804-ին. ՀԻՏԼԵՐը   1933-ին
ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆը’ 129 տարի
ՆԱՊՈԼԵՈՆԸ պատերազմ է սկսել Ռուսաստանի դեմ 1812 -ին. ՀԻՏԼԵՐԸ 1941-ին
ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆը’ 129 տարի
ՆԱՊՈԼԵՈՆԸ տանուլ է տվել պատերազմը 1816-ին, ՀԻՏԼԵՐԸ 1945-ին
ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆը’ 129 տարի
ԵՐԿՈՒՍՆ ԷԼ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳԼՈՒԽ ԵՆ ԱՆՑԵԼ 44 ՏԱՐԵԿԱՆ ՀԱՍԱԿՈՒՄ

Միայնություն

 
Միայնությունը – դա, երբ գողանում ես մեկ ուրիշի կյանքից մի կտոր, որ լցնես քոնը…

Միայնությունը – դա, երբ վազում ես մի երազանքի հետևից ,որը չունի քեզ համար ոչ մի արժեք…

Միայնությունը – դա ,երբ խոսում ես քեզ հետ նույնիսկ այն դեպքում ,երբ ուրիշների հետ ես խոսում…

Միայնությունը – դա ,երբ հեռախոսիդ զանգում են միայն սխալմամբ…

Ինչ են խորհրդանշում վարդի գույները

Ամենահանրաճանաչ ծաղիկը` վարդ: Որպես կանոն այն նվիրում են կանանց, հաճախ ծաղկեփունջը ընտրում են ըստ անձի տարիքի.
  • Աղջիկներին մինչև 14 տարեկան նվիրում են  սպիտակ վարդեր
  • Աղջիկներին 14-18 տարեկան նվիրում են վարդագույն վարդեր
  • Աղջիկներին 18-25 տարեկան նվիրում են  ալ կարմիր վարդեր
  • Աղջիկներին  25-35 տարեկան նվիրում են  կարմիր վարդեր
  • Կանանց  35 տարեկանից բարձր նվիրում են մուգ կարմիր վարդեր